f

Անկախ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը մեկնաբանել է թուրք-ամերիկյան հարաբերությունները


ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Մերջանը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի  միջև առկա խնդիրները չպետք է փչացնեն համագործակցությունը: Նա խոստացել է ջանքեր գործադրել ընդլայնելու թուրք-ամերիկյան համագործակցությունն այնպիսի հնարավոր ոլորտներում, որտեղ կողմերն իսկապես ունեն ընդհանուր շահեր:

Մերջանը, անդրադառնալով այն հարցին՝ թե երկողմ հարաբերություններում արդյոք անվստահության խնդիր կա, պատասխանել է.

«Եթե մենք առկա խնդիրների վրա կենտրոնանանք և մեր հարաբերությունները կառուցենք զուտ այդ շրջանակում, ապա իրականում շատ առաջընթաց չենք կարողանա գրանցել: Իսկ գիտենք, որ Թուրքիան և Ամերիկան շատ երկար տարիներ դաշնակցային հարաբերություններ ունեն և անդրատլանտյան համերաշխության ամենակարևոր երկու մեծ երկրերն են»:

Նրա համոզմամբ՝ բնական է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող են վերելքներ և վայրէջքներ լինել: ԱՄՆ-ը, որպեսզի կարողանա շարունակել  իր  համաշխարհային դերակատարությունը, պետք է Մերձավոր Արևելքում շարունակի իր գոյությունը:

Այնուհետև խոսելով ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո թուրք-ամերկյան հարաբերություններում առաջացած լարվածության թեմայից՝ Մերջանն ասել է, որ այդ թեմայի շահարկումը ոչ ոքի օգուտ չի բերի:

Դեսպանի կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա «բացասաբար ազդող» մյուս հարցը Հայոց ցեղասպանության հարցն է:

«Մինչև այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ այսպես կոչված ցեղասպանություն բառը չի օգտագործել: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում կկայացնի օգտագործե՞լ այդ տերմինը (ցեղասպանություն բառը-խմբ.), թե՞ ոչ։ ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին 1915թ. դեպքերը հիշատակելու համար հանդես են գալիս ուղերձով»,-ասել է նա:

Մերջանը նաև նշել է, որ այդ հարցում, ըստ ստեղծված իրավիճակի, Անկարայի կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու:

Մուրաթ Մերջան Թուրքիա ԱՄՆ Հայոց Ցեղասպանություն Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին