f

Անկախ

Գետափում հնչած կրակոցների դեպքով երկու տղամարդ կալանավորվել է․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը


Ապրիլի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գետափ գյուղում կրակոցներ են հնչել։ Գյուղ մեկնած ոստիկաններն անցան օպերատիվ աշխատանքի։ Հարցումների արդյունքում հայտնի դարձան վիճողների շրջանակը, կրակոցների քանակը, կրակողի ինքնությունը։ Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում հրացանից երեք անգամ կրակել էր Եղեգնաձորի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։ Պարզվեց նաև, որ նա իր մեքենայով ընկերների հետ գնացել էր Եղեգնաձորի ուղղությամբ։ Ճանապարհին՝ Գետափ գյուղի գազալցակայանի մոտ, նկատել էր Գետափ գյուղի 37-ամյա բնակչի, որի հետ նախկինում միջանձնային հարցերի շուրջ տարաձայնություններ էր ունեցել։ Կանգնեցրել էր մեքենան, բռնել էր 37-ամյա տղամարդուն, իսկ ընկերներից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել էր հրացանն ու տվել նրան։ Այդ ընթացքում 37-ամյա տղամարդը փախել էր։ Կասկածվողն էլ կրակոցներ էր արձակել նրա հետևից, ապա ընկերների հետ շարժվել Երևան։
Եղեգնաձորի ոստիկանները, համագործակցելով Արարատի քրեական հետախույզների և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, Երասխ-Երևան ճանապարհին հայտնաբերեցին փնտրվող մեքենան և վարորդին ու ընկերներին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք հրազենը, իսկ մինչ այդ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ։ Բերման ենթարկվածները ձերբակալվեցին, իսկ վարորդն ու ընկերներից մեկը ապրիլի 6-ին կալանավորվեցին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Ոստիկանություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին