f

Անկախ

Այս պահին բավականին մեծ պահանջարկ կա. պատվաստվելը կամավորության սկզբունքով է և անվճար. Նարեկ Զեյնալյան


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից «AstraZeneca»-ի վերաբերյալ բոլոր հրապարակումները ոչ պաշտոնական բնույթի են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«ԵՄ դեղերի գործակալությունը հստակ ֆիքսել է, որ կապը մահերի անմիջական պատճառի և պատվաստման հետ ապացուցված չէ։ Այո՛, որոշ երկրներ հրաժարվեցին այդ պատվաստանյութից, մի մասը տարիքային սահմանափակումներ մտցրեցին: Եթե չեմ սխալվում՝ Կանադան հրաժարվեց ներարկել մինչև 50 տարեկաններին, 50-ից բարձր է ներարկում։ Գերմանիան սկզբից հրաժարվել էր, հիմա նորից ընդունել է եւ շարունակում է պատվաստումները»,-ասաց նա:

Հարցին, թե  ինչո՞ւ Հայաստանը չհրաժարվեց «AstraZeneca» պատվաստանյութից, որից բազմաթիվ մահացության դեպքեր են գրանցվել եւ չի ներկրում ռուսական «Սպուտնիկ V», պատգամավորը պատասխանեց. «Այսօր Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու մասով։ 2000 չափաբաժին նվիրատվության ձեւով արդեն տրվել է  Հայաստանին, որը ներարկվել է ռիսկային խմբի անձանց»:

Նա նաև ընդգծեց, որ միաժամանակ Միասնական եվրոպական հարթակի հետ կա պայմանագիր, պայմանավորվածություն, արդեն փոխանցվել է նախնական գումար, մոտավորապես 800 մլն դրամի չափով, որպեսզի այնտեղից ևս պատվաստանյութեր տրամադրվի։

«Իրենք պատվաստանյութեր են տրամադրելու «Pfizer», «AstraZeneka» և «Modera» ֆիրմաների, այսինքն՝ այդ հարթակում գրանցված են այդ երեք պատվաստանյութերը։ Այս պահին բավականին մեծ պահանջարկ կա, մեծ հերթագրումներ կան պատվաստվելու համար։ Պատվաստվելը կամավորության սկզբունքով է, բնականաբար, բնակչության շրջանում պետք է այդ քարոզչությունը տանել, որ պատվաստումն է միակ միջոցը վիրուսի դեմ պայքարում»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը։

Նարեկ Զեյնալյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին