Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ դադարեցրեց ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով Քոչարյանի և մյուսների դեմ քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայանության հիմքով։
Դատարանը վճռեց. Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ամբողջությամբ, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ 300.1-ի հոդվածի մասով։
Ընտրված խափանման միջոցներն ու գույքի վրա դրված կալանքները վերացվեցին։