f

Անկախ

Ներկա ընտրությունները բացի գլխացավանքից, բացի վնասակարությունից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու. Վազգեն Մանուկյան


Եթե դուք մտածում եք, որ այս պատերազմը ցավալի էր, բայց կարևորը ամեն ինչ վերջացավ, սրանից հետո լավ եք ապրելու,  դուք սխալվում եք, որովհետև հաստատ լավ չեք ապրելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ այսօր երկրի համար առաջնային է պատիվն ու արժանապատվությունը վերականգնելը, որպեսզի աշխարհի հետ կարողանանք խոսել:

Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման գաղափարներին՝ Մանուկյանը նշեց, որ իրենք գտնում են, որ ներկա իշխանությունը պետք է վռնդվի, ստեղծվի ժամանակավոր կառավարություն. «Ժամանակավոր կառավարության ընթացքում երկիրը կհանդարտվի, այդ կառավարության ժամանակ կտեսնենք, թե ինչ ճանապարհով ենք գնալու, կվերականգնվեն որոշ բաներ, և ինչ-որ ժամանակից հետո արդեն ընտրություն կլինի, և ժողովուրդը կորոշի ում հետևից է գնում, ում է ընտրում: Ներկա ընտրությունները բացի գլխացավանքից, բացի վնասակարությունից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու: Դրա համար մինչև ընտրությունները պետք է կարողանանք բոլորով համախմբվել և դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանին: Դա է ճանապարհը, և մենք ունենք առավելություններ: Մենք ունենք հզոր դաշնակիցներ: Մի դաշնակիցը, որ մեզ համար շատ կարևոր է, Ռուսաստանն է, որովհետև Ռուսաստանն է հիմա ապահովում մեր անվտանգությունը, ոչ թե մեր բանակը, որովհետև մեր բանակը ջարդված է: Բայց միայն Ռուսաստանը չի, մեր դաշնակիցն է նաև Իրանը, Չինաստանը, որ սարսափում է պանթուրքիստական ծրագիրը հասնի իրեն, որովհետև իր մոտ էլ թուրքախոս հսկայական քանակությամբ ժողովուրդներ կան, մեր դաշնակիցներն են նաև եվրոպական երկրները, արաբական աշխարհի երկրները, հսկայական քանակաությամբ դաշնակիցներ ունենք, սփյուռք ունենք, և ունենք շատ հզոր զինվորներ, միշտ էլ հայ զինվորը աշխարհում համարվել է լավագույներից, և մեր զինվորների մեղավորությունը չի, որ մենք ընկել ենք այս վիճակի մեջ»:

Մանուկյանը նաև շեշտեց, որ այսօր պետք չէ բարեկամության եզրեր փնտրել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. «Նորից հիշեք՝ չկա ուժեղ պետություն, չկա տնտեսություն, չկա տնտեսություն, չկա բարգավաճում: Հայերը ջարդված այսօր մուրում են բարեկամություն Թուրքիայի հետ, որպեսզի Թուրքիան իրենց լավ նայի, այդպիսի երկիրը ապագա չունի»:

Վազգեն Մանուկյանը ելույթի վերջում կրկին համախմբման կոչ արեց, որպեսզի երկրում իրավիճակը հնարավոր լինի կտրուկ փոխել. «Հակառակ դեպքում դանդաղ մահանալու ենք, իսկ մյուս մասը արտագաղթելու է: Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները նորից դառնալու պայծառ երկիր, հզոր երկիր, ուժեղ բանակ ունեցող երկիր, քանի որ դա է ճանապարհը, որով որ մենք պետք է գնանք: Այդ ճանապարհը պահանջելու է մեծ աշխատանք, այդ ճանապարհը պահանջելու է խելք, պահանջելու է փորձառություն, մեզ պետք է, որ ամբողջ ժողովուրդը համախմբված լինի խնդիրը լուծելու համար, մենք խնդիրը դրել ենք, մենք այդ խնդիրը կլուծենք»:

Սևան Հայրենիքի փրկության շարժում Վազգեն Մանուկյան Տեսանյութ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին