f

Անկախ

«Իրավունք»․ Առողջապահության նախարարի մայրը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիներին առաջարկում են «Աստրազենեկա», որը եվրոպական երկրներում մահվան տասնյակ դեպքերի պատճառ է դարձել


««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախա­գահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վար­դանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսա­կան «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվ­տանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ, ի տարբերություն առողջապահության նախարարի մայրիկի` ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանա­կան ծագմամբ «Աստրազենեկա» պատվաս­տանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգ­ների մասին, եվրոպական երկրներում տաս­նյակ մահեր են գրանցվել, ինչպես նաև եղել են դեպքեր, որ թրոմբ է առաջացրել և այլ խնդիրներ: Օրինակ՝ Նորվեգիայում մահա­ցել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը: Ի դեպ, Գերմանիա­յի կանցլեր Անգելա Մերկելն ընդհանրա­պես արգելել է իր երկրում այդ պատվաստա­նյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունե­ցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար:

Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրե­նի Առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի և անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեց­նենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հա­յաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ \/»-ն:

Դեռևս նա­խորդ տարի նոյեմբերին ՌԴ-ի առողջապա­հության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին, որպես նվիրատվու­թյուն, տրվել էին կորոնավիրուսային հիվան­դության դեմ «Սպուտնիկ V» պատվաստա­նյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առա­ջինը պատվաստվել էր Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը` արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Եվ ուրեմն` ստացվում է` բոլոր պաշտոնյաները պատվաստ­վում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետև հավանաբար այն ավելի էժան է, կամ, պարզապես, վերևներում ատում են սեփական ժողովրդին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՀՀ Առողջապահության նախարարություն նոր կորոնավիրուս պատվաստանյութ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին