f

Անկախ

Եռաբլուրում հասունանում է առյուծների ընդվզումը․ «Ազգ»


«Իմքայլականների» ցինիզմն այն աստիճանի է հասել, որ նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհված եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին: Ֆեյքաֆաբրիկան ամիսներ շարունակ անարգանքի սյունին էր գամում այն ծնողներին, որոնք մասնակցում էին ընդդիմության միտինգներին եւ պահանջում պատասխանտվության ենթարկել իրենց զավակների սպանության մեղավորներին ու հորդորում Փաշինյանին հեռանալ: Մարդու մարմնով սարսուռ է անցնում, երբ կարդում է, թե նիկոլապաշտների ճամբարն ու ֆեյքաֆաբրիկան հայհոյանքների, ծաղրանքի ինչ բառամթերք են օգտագործում` փորձելով լռեցնել զոհվածների ու գերեվարվածների հարազատներին, թե գնացեք տուն ու ձեր լացը լացեք, Նիկոլի հետ գործ չունեք, մի խառնվեք քաղաքականությանը: Լրատվամիջոցներն ու սոցցանցերը լուսաբանում են մեր հերոսների սխրանքները, անձնազոհության պատմությունները: 5000-ից ավելի անհատական պատմություններ, ողբերգական դիպվածներ ու հերոսապատումներ կան` մեկը մեկից փշաքաղեցնող, մեկը մեկից վեհ ու անանձնական: Համաշխարհային կինեմատոգրաֆիան մի ամբողջ դար փառահեղ ֆիլմերի նյութ ու թեմա ունի` հանձինս մեր դեռատի պատանիների առասպելական սխրանքների:
18 տարեկան Գարիկը չի լսել հրամանատարի «նահանջ» հրամանը, ինքն է հրամայել` ես թուրքերին կպահեմ, զորքը հետեւի կողմից արագ հանեք: Եվ գնդացրորդ Գարիկն իր վրա է վերցրել թշնամու կրակը` փրկելով 120 զինվորի կյանք: Զոհվել է` ապրեցնելով 120 հոգու, վառ պահելով 120 ընտանիքի տան ճրագը, թույլ չտալով, որ 120 մայրերի աչքերն արցունքոտվեն, մինչդեռ իր 40-ամյա մայրը վշտից խելագարվում է արդեն: Գարիկը ծնողների միակ զավակն էր: Մայրը շոյում է որդու մեդալն ու ասում` ես չեմ ուզում հերոսի մայր լինել, մինուճարիս վերադարձրեք: Սպասում է գիշերը գա, որ երազում Գարիկին տեսնի` ողջ-առողջ, մոր ուսը պինդ գրկած, նրան զորավիգ: Գարիկի տատն ասում է. «Ես ամաչում եմ, որ 74 տարեկան եմ, ապրում եմ, իսկ իմ 18-ին հողն եմ դրել»: Գարիկի տատը, որի բերանից բացի «ջան»-ից ուրիշ ոչ մի խոսք մինչեւ հիմա չի լսվել, հիմա ամեն օր Աստված է կանչում, որ մինուճար թոռան զոհվելու պատճառ-մեղավորները պատժվեն: Իսկ նա մեղավոր է համարում Փաշինյանին: Փաշինյանը հանրությանը հիմա էլ բաժանում է գայլերի ու գելխեղդների: Նա հաշվի չի առել, որ Եռաբլուրում հասունանում է առյուծների ընդվզումը: Իրենց կորյունին կորցրած մայր-առյուծները հավերժ լաց չեն լինելու, պայքար է հասունանում. թվում է, թե հսկա սարը լուռ սգում է՝ իր ճակատագրի հետ հաշտված, բայց ոչ, սարի սրտում լավան սկսել է եռալ: Հատուցման ժամը մոտենում է, պատրաստվե՛ք, ուսապարկային ռեֆլեքսներով առաջնորդվող պատգամավորնե՛ր, կառավարության անդամնե՛ր ու գլխավոր ճամպրո՛ւկ: Դուք առյուծներից խլել եք նրանց կորյուններին՝ խաբեությամբ, դավադրաբար, անգթորեն: Կարո՛ղ էիք ազնվազարմ կորյունների սպանդը կանխել, չկանխեցիք ու դեռ բորենիների պես սպասում եք, որ առյուծները կատվի՞կ կդառնան, կամ ցավից կխելագարվեն եւ քաղաքական նոր որոգայթների նկատմամբ անտարբե՞ր կլինեն: Ավելին՝ բորենիներն առյուծներից քվեաթերթիկ են ակնկալում: Մեդալներով փորձում եք լռեցնել առյուծներին, բայց ոչ միշտ է ստացվում, մեդալները ձեր երեսին են շպրտում: Սեւազգեստ կանայք փորձում են պարզել իրենց որդիների, ամուսինների, եղբայրների զոհվելու հանգամանքները, պատճառները: Նրանք իրե՛նց հետաքննությունն են սկսել՝ գտնելու մեղավորներին: Գալո՛ւ է հատուցման ժամանակը:
 

մամուլի տեսություն Եռաբլուր արցախյան պատերազմ Իմ քայլը

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին