Մոնրեալում մարզվող հայ գեղասահորդների զույգը զրկվել է Օլիմպիական ուղեգրի պայքարի համար անցկացվող մրցումներին մասնակցելուց՝ Covid-19-ի դրական կեղծ թեստի պատճառով:
Թինա Կարապետյան - Սայմոն Պրու-Սենեկալ գեղասահորդների զույգը, որը ներկայացնում է Հայաստանը միջազգային բեմում, Ստոկհոլմ է ժամանել մի շաբաթ առաջ, և թեստի դրական պատասխանը ստացել է մարտի 26-ին՝ հենց մրցույթի օրը։
Մրցույթից մի քանի օր հետո, սակայն, պարզվել է, որ թեստի պատասխանն իրականում բացասական է, պարզապես նրանց ապատեղեկացրել են:
Դա էլ ավելի մեծ հարված է եղել գեղասահորդների համար:
Գեղասահորդների զույգն այժմ դիմել է ՀՀ սպորտի ֆեդերացիա՝ որևէ լուծում գտնելու համար։ Զույգը դեռ հնարավորություն ունի Օլիմպիական ուղեգիր նվաճել սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք մեկ այլ մրցույթի միջոցով։