Ռուսաստանը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտի UNESCO-ի առաքելության շուտափույթ գործուղման անհրաժեշտությունը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և կրոնական օբյեկտների հանդեպ զգուշավոր վերաբերմունքի օգտին: Վերահաստատում ենք ԼՂ հակամարտության գոտի UNESCO-ի առաքելության շուտափույթ գործուղման անհրաժեշտությունը: Ամեն կոնկրետ դեպքի համար կապ ենք պահպանում կողմերի հետ», - ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերից խոչընդոտում է UNESCO-ի առաքելության կազմակերպմանը: