f

Անկախ

Եթե խնդիրը ռեկտորի ընտրությունն է, թող Հոգաբարձուների խորհրդի անդամներն ասեն՝ հարցն օրակարգից հանենք․ ԵՊՀ ՀԽ քարտուղար


Եթե խնդիրը ռեկտորի ընտրության հարցն է, թող Հոգաբարձուների խորհրդի անդամները գան, ազնվորեն ասեն՝ այս հարցն օրակարգից հանենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստին։

«Ընդամենը 2 հոգի է նախապես ասել, որ չի ներկայանալու նիստին։ Մյուսները չներկայանալու մասին սկսել են գրել, հայտնել երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան։ Պատճառաբանություններ են ներկայացնում, թե հարմար չէ, մեկը՝ դրսից եմ գալիս, մյուսը՝ անսպասելի խնդիրներ են առաջացել եւ այլն»,- ասաց Մալխասյանը։

Հարցին, իր կարծիքով, ինչն է պատճառը, որ ներկայացուցիչները չեն եկել նիստին, Միքայել Մալխասյանն ասաց. «Երեկ եղավ ասուլիս՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ անելու հետ կապված։ Այդտեղ խոսվեց, որ օրենքը մինչեւ վերջնական չընդունվի, դրանից հետո նոր խորհուրդներ չձեւավորվեն, նոր ընտրությունները չեն լինի։ Ռեկտորի ընտրության հարցը նույնպես կար օրակարգում, գուցե դրա հետ կապված լինի։ Այդտեղ իսկապես կարող է լինել տրամաբանական կապ։ Ինձ համար միշտ կարեւոր է եղել աշխատել իրավական ընթակարգերով։ Պահանջում էր այդ հարցերն օրակարգում ներառել, այո, պահանջում էր, ես դրա հիմքերը նիստի ժամանակ ներկայացրի»։

Նա նշեց, որ դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին տեղի չունեցած նիստի օրակարգային հարցերը, որոնցից էր ռեկտորի ընտրությունը, աշխատակարգի համաձայն՝ պետք է ընդհանուր կարգով գումարվող նիստի ժամանակ լինեին օրակարգում.

«Ստացվում է՝ պետք է ամիսներով անգործության մատնվենք, հոգաբարձուների խորհուրդն այնքան ժամանակ չգործի, որ խորհուրդը լուծարվի, ու նոր խորհուրդ հրավիրվի, ինչը կարող է ամիսներ տեւել։ Պետք է առաջնորդվել ԵՊՀ շահերով, չնայել այս կամ այն խմբային շահերի տեսանկյունից։ Այդ հարցերը բերվել էին օրակարգ, եթե անդամներն առարկություն ունեին, կարող էին գալ, տեղում առաջարկել այդ հարցերը հանել օրակարգից։ Խորհրդի ցանկացած անդամ տեղում իրավունք ունի առաջարկել այս կամ այն հարցը ներառել օրակարգ։ Այժմ պետք է նորից գումարվի նիստ՝ նույն օրակարգով»։

Ավելի վաղ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։

ԵՊՀ Միքայել Մալխասյան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին