Գիտնականները The Lancet բժշկական ամսագրում հետազոտություն են հրապարակել, որում նշել են կորոնավիրուսային համաճարակի ընթացքում մայրերի մահվան դեպքերի աճի մասին: Գրում է Russian.rt.com-ը։
«Համաճարակից առաջ առկա տվյալների համեմատ մահացած երեխաների թվի և մայրական մահացության մակարդակի զգալի աճ ենք հայտնաբերել», - նշված է զեկույցում:
Նշվում է, որ ավելացել են նաև արտարգանդային հղիության դեպքերը, որոնք վիրաբուժական միջամտություն են պահանջում:
Ավելի վաղ ռուս մասնագետները Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հերքել էին համաճարակի մասին տարածված այն առասպելները, որ հակաբիոտիկները և հերպեսի վիրուսը պաշտպանում են կորոնավիրուսից, և որ պատվաստանյութի պատճառով երեխաները կարող են աուտիզմ ունենալ: