f

Անկախ

Կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար, երբ երկրում 1000-ավոր օրահացի խնդիր ունեցողներ կան. Մելոյան


Հարգելի հայրենակիցների, կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար, երբ երկրում 1000-ավոր օրահացի խնդիր ունեցող, կերակրողին կորցրած ընտանիքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանն առ այն, որ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան սոցփաթեթի շրջանակներում անվճար օգտվել լողավազաններից ու մարզասրահներից:

«Հարգելի հայրենակիցնե՛ր.

Վերջ: Լուծվեց կարեւորագույն օրախնդիրը, այսուհետ՝ կապահովեք պաշտոնատար անձանց կանանց եւ երեխաների առողջ ապրելակերպի ֆինանսավորումը։

Դե, պետությունն էլ՝ հանձինս Ձեզ, նվազեցնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորումը, ով միայնակ շարունակում է իր պատերազմը մեր՝ հայերիս թշնամիների, բայց այս կառավարող խունտայի բարեկամ պետությունների դեմ։

Կվճարեք այս «ժրաջան» պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար՝

երբ երկրում տասնյակ հազարավոր օրահացի խնդիր ունեցող, իրենց կերակրողին կորցրած, որբացած ընտանիքներ կան, ում պետության դերը ստանձնած փորձում են օգնել այլ քաղաքացիներ, եւ, ում օրենքով սահմանված փոխհատուցումների տրամադրումն անհարկի ձգձգվում կամ շահարկվում է,

երբ դեռ տարածվող կորոնավիրուսով հիվանդների տեխնիկական ապահովման խնդիրներ կան,

երբ այդպես էլ չիմացանք, թե ինչ եղան Հայաստանի համահայկական հիմնադրամին պատերազմի ընթացքում նվիրաբերված կան նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետությանը հատկացված հսկայական գումարները։

Ինչ ասեմ՝ խրախճանք ժանտախտի ժամանակ»,- գրել է Մելոյանը:

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին