f

Անկախ

Այս երեխայի դեպքը տեսնելուց ու ձեր լռությունը վայելելուց հետո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Երբ հնգամյա երեխան կեսգիշերին իր իսկ ննջասենյակում տեսնելով դիմակավորված և զինված անձանց, ովքեր կոչված են նրա անվտանգությունը ապահովելուն, կորցնում է խոսելու ունակությունը, դա այլևս միայն նրա ընտանիքի խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Ավելին՝ նույնիսկ «հասարակություն» ընդհանուր ձևակերպման տակ չի կարելի թաքնվել՝ սա նաև անհատական պատասխանատվության խնդիր է։

Այստեղ ամենևին նշանակություն չունի, թե ո՛ւմ տուն և ի՛նչ հիմնավորումներով են մուտք գործել իրավապահները, այստեղ կարևոր է, որ վաղը, դատավարական նորմերի անտեսման, հասարակության անհաղորդ անտարբերության պայմաններում, որևէ մեկի երեխան պաշտպանված չի լինելու նման ոտնձգությունից։

Վաղը, եթե իրավապահները որոշեն կատարել հերթական հրահանգը, հնգամյա փոքրիկի փոխարեն կարող է լինել ձեր, ձեր բարեկամի, հարևանի, ծանոթի, թեկուզ՝ անծանոթի երեխան։ Եվ եթե այսօր մեզնից յուրաքանչյուրը չարտահայտի իր անհամաձայնությունը, իր անհանգստությունը՝ կատարվածի անթույլատրելիության հետ կապված, ապա մեր լուռ համաձայնությամբ մենք նպաստելու ենք յուրաքանչյուր հաջորդ հակաիրավական վարքագծին։ Վերջին հաշվով՝ նպաստավոր մթնոլորտն ապահովված է։ 

Ցանկացած նման իրավիճակում շատ կարևոր է անհատական կեցվածքը, անհատի ձայնը. Ինչո՞ւ չեն խոսում «Իմ քայլի» մայր-պատգամավորները,  իրավաբան պատգամավորները, նախկին ու ներկա իրավապաշտպանները։ Նիկոլ Փաշինյանն արգելե՞լ է, և դուք այդպես պատրաստվում եք Նոր Հայաստան կառուցել։ Բա այս երեխայի դեպքը տեսնելուց ու ձեր լռությունը վայելելուց հետո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Հին Հայաստանում գոնե նման սահմռկեցուցիչ դեպքերում տարբեր քաղաքական ուժերի, հաճախ՝ իրար հակառակորդ ներկայացուցիչներին միավորում էր պոռթկումը։ Կան բաներ, որոնք ստիպում են հաղթահարել անձնական կարիերային ռիսկը, շեֆից վախը և այլն։ Նման պոռթկման պահերը շատ կարևոր են հասարակության առողջացման համար։

Մեկին շեֆը թույլ չի տալիս, մյուսին՝ սեփական զգուգաշավորությունը, մյուսին՝ գենետիկ անտարբերությունը, չորրորդին՝ ֆինանսավորողը և այլն։ Ամեն մեկը կարող է մի բացատրություն գտնել, որը զրո արժեք ունի 5-ամյա երեխայի, տարեց ծնողների նկատմամբ կիրառվածի հանդեպ։  

5–ամյա աղջիկը դեռ չի խոսում, թեև ես հավատում եմ, որ նա կապաքինվի, և ուզում եմ հավատալ նաև, որ կատարվածը հետք չի թողնի փոքրիկի վրա։ Բայց վստահ չեմ, որ կատարվածը իր հետքը չի թողնելու մեր հասարակության վրա։ Կամ մեր հասարակությունը կգտնի վճռականություն՝ «ոչ» ասելու, կամ կշարունակի երեխաների մասին հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իր երեխայի հետ նույնը չի պատահի։ Հասարակությունը վերացական բան չէ, այն կոնկրետ անհատներից է կազմված, որոնք այսօր լռում են. լռում են տարբեր խմբակցությունների պատգամավորները, հայտնի մայրերը, իրավապաշտպանները, հանրային դեմքերը։ Ի դեպ, տեսա, որ շոու-բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն էին հայտնել երեխային։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ուրիշ ովքեր կխախտեն պաշտոնապես պարտադրված լռությունը և կընդվզեն։

Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին