f

Անկախ

«Ժողովուրդ». Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Արցա­խի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի մի­ջեւ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որեւէ հաղորդագրություն այդ մա­սին չտարածել, որեւէ ձեւով հանրու­թյանը չտեղեկացնել այդ հանդիպ­ման մասին, սակայն Լեւոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել է նման հաղորդագրություն տարածել, որը նախագահների համար անսպա­սելի է եղել:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ առա­ջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երեկ՝ մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախ­կին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոս­յանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քն­նարկվել են հետպատերազմյան շրջա­նում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումնե­րին վերաբերող մի շարք հարցեր»:

Նախագահները, տեսնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը մի­այն տեղեկացրել է, թե հանդիպումը վե­րաբերել է Արցախի հարցին, որոշել են արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջով հայ­տարարություն տարածել, նշելով, որ հանդիպման ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր եւս քննարկվել են: «Ի պատասխան բազմաթիվ լրատվա­միջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նա­խագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի եւ Արցա­խի նախկին նախագահների հանդիպ­ման փաստը: Թե՛ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպա­տերազմյան ժամանակահատվածում Արցախի եւ Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձեւաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- նշված էր հաղորդագ­րությունում:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թեւը հատուկ շեշտել է, որ Հայաստա­նում առկա խնդիրները եւս քննարկվել են, ու նման ձեւաչափով հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են Հայաստանի քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու ձեւաչափը, ինչպես նաեւ իշխանությունների դեմ պայքարե­լու ուղիները:

Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նախագահները հանդիպման ժամանակ հույժ գաղտնի որոշում են կայացրել ու միմյանց խոստացել են, որ դրա մասին անգամ իրենց ամենամտերիմներին չեն ասելու: Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք պարզել, թե ինչ որոշման մասին է խոսքը: Փորձեցինք նաեւ զրուցել Արցախի նախկին նախա­գահ Արկադի Ղուկասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

նախագահների հանդիպում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին