Դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը չեն ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին:
Սա առաջին դատական նիստն է ՍԴ որոշումից հետո, որով ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշումը: ՍԴ որոշման զգալի մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին:
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ: