Դեռեւս 2018 թվականին, երբ կալանավորվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանն արձանագրեց, որ այս հարցը իրավաբանական չէ և անգամ քաղաքական չէ, այլ մարդկային:
Մարտի 25-ին տված հարցազրույցում փաստաբանը հաստատեց, որ դա մարդկային զոհաբերությունների ինստիտուտի վերադարձ է: «Այլեւս անհնար է լռել: Արդեն պատերազմ է եղել: Ինչո՞ւ է պատերազմը եղել: Այն, ինչ ձեռնարկվեց Յուրի Խաչատուրովի դեմ, համարեք, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց կալանավորել Պուտինին: Դու խելագա՞ր ես: Դու աննորմա՞լ ես: Հենց այդ պահից սկսվեց հետադարձ հաշվարկը, երբ պատերազմը ժամանակի հարց էր: Քաղաքագետ լինելու հարկ չկա հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե նապաստակը վրիպի արջին հարվածելիս»,- կարծում է Սևակ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ սփյուռքի համար զարմանալի է, թե ինչու խայտառակ պարտությունից հետո ընդդիմությունը չձեռնարկեց ակտիվ եւ լուրջ քայլեր: «Կան պետություն ունենալուն արժանի ժողովուրդներ: Եվ հակառակը: Եվ եթե ժողովրդի ընտրությունը Նիկոլ Փաշինյանն է: Սա ժողովրդավարության եւ մենթալիտետի հարց է»,- նշեց փաստաբանը:
Նա միաժամանակ շեշտեց անհատի դերը եւ բերեց Շառլ դը Գոլի օրինակը, որը կազմակերպել էր Դիմադրության շարժումը, երբ նախորդ պատերազմից հոգնած Ֆրանսիան հանձնվեց նացիստներին: