f

Անկախ

ՏՄՊՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել տեսչական մարմինների ղեկավարների հետ. քննարկվել է նաև ձվի շուկայում ստեղծված իրավիճակը


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները:

Հանդիպման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:  

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և տեսչական մարմինների միջև սերտ համագործակցությունը տարբեր ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա բացասական անդրադարձ ունեցող դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ, քանի որ երբեմն տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործընթացներում հնարավոր խնդիրների առկայությունը միաժամանակ կարող է իր անուղղակի բացասական ազդեցությունը թողնել համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վրա ևս

Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առևտրային ցանցերում իրականացվել և շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, և ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսևորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գործընկեր պետական մարմիններին:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին