f

Անկախ

Իրենք հասցրին անդառնալիության կետին, երբ Ռուսաստանի նախագահը փրկեց Ստեփանակերտը հանձնումից․ Արփինե Հովհաննիսյան


Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ իր պատգամավորների մի մասն իրենց քաղաքական կյանքը երկարացնելու նպատակով իր հրաժարական տալուց հետո այլ վարչապետ կընտրեն։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Փաշինյանը նրանց այդ հնարավորությունը չի տա։ Ռազմական և արտակարգ դրության ժամանակ ընտրական օրենսգրքի գործող խմբագրությունը հետևյալն է՝ հերթական ընտրություններ չեն կարող անցկացվել, հիմա ավելացրել են նաև արտահերթ ընտրությունները։ Նա հրաժարական կտա, կմնա ժամանակավոր պաշտոնակատար, կերկարացնի արտակարգ դրությունը, ինչքան որ իրեն պետք է, այդ ժամանակահատվածում կանի այն, ինչ իրեն պետք է, կհանի ռազմական դրությունը ։ Կամ ռազմական դրությունը կհանեն և արտակարգը կմտցնեն, որովհետև կորանավիրուսի թվերն աճում են»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմության պայքարի ընթացքում որոշ ընդդիմադիր գործիչների համար պայքարը ընդդեմ Նիկոլ Փաշինյանից վերածվեց հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պայքարի։

«Ընդդիմության մեջ պայքարի սկզբնական փուլում էլ որոշ ընդդիմադիր գործիչներ լուծումը տեսնում էին արտահերթ ընտրությունների մեջ։ Գլխավոր բանը, որը պակասել է ընդդիմության ներկայացուցիչներից շատերի մոտ, անձնազոհություն է։ Չի լինում այնպես, որ դու չուզենաս քեզ վտանգել և ուրիշի ձեռքերով հաջողության հասնես։ Եթե պատրաստ չես հանուն Հայաստանի, հանուն քո նպատակի, շատ բան չես դնում զոհասեղանին, չես հաջողելու»,- նշեց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ով էլ լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն, ուրախ կլինի թշնամի երկրում Նիկոլ Փաշինյան երևույթի գոյությամբ։

«Ակնհայտ է, որ Ալիևն ու Ադրբեջանը շահգրգիռ եղել են և շարունակում են լինել, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Ալիևն իր ամենավարդագույն երազում անգամ չէր կարող տեսնել այն, ինչն ինքը տեսավ այս պատերազմում, բայց Նիկոլ Փաշինյանի սնապարծությունը և դավաճանությունը թույլ տվեցին դա։ Մենք պատերազմում ունեցանք այս ամենը, որովհետև դու չցանկացար կանգնեցնել պատերազմը, որովհետև դա գուցե նշանակեր իշխանության կորուստ, որովհետև դեռ չէիք զոհել հազարների։ Իրենք հասցրին անդառնալիության կետին, երբ Ռուսաստանի նախագահը փրկեց Ստեփանակերտն իրենց հանձնումից»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը մարդու վատթարագույն որակների մարմնավորումն է։

«Քրեական օրենսգրքում առանձնահատուկ ծանրացուցիչ հանգամանք է տուժողի անօգնական վիճակից օգտվելը։ Նիկոլ Փաշինյանն օգտվեց մարդկանց անօգնական վիճակից։ Նիկոլ Փաշինյանի հմայքն այն էր, որ բթացրեց մարդկանց՝ օգտագործելով մի մասի տգիտությունը, մյուս մասի վիշտը պատերազմից հետ, մյուս մասի անօգնականությունը»,- ավելացրեց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին