f

Անկախ

Օնիկ Գասպարյանը և այդ գեներալ կոչեցյալները սեփական կաշին փրկելու համար արեցին այդ հայտարարությունը․ Արփինե Հովհաննիսյան


ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և գեներալները Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը չեն արել, որովհետև իրենց համբերության բաժակը լցվել էր կամ պատիվն արթնացել էր, այլ որպեսզի ինքնապաշտպանվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Կոտրվեց նորանկախ Հայաստանի ամենամեծ միֆերից մեկը՝ բանակի գեներալների և բանակի պատվախնդրության մասին։ Մենք բոլորս մեղավոր ենք, որ այսպիսի գեներալներ ունենք, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը։ Ես արդեն մտավախություն ունեմ, որ Օնիկ Գասպարյանը և այդ գեներալները այդ հայտարարությունը չեն արել, որովհետև իրենց համբերության բաժակը լցվել էր կամ պատիվն արթնացել էր, այլ, որպեսզի ինքնապաշտպանվեն։ Նիկոլը՝ այդ դավաճանը, մի տարանջատող հատկություն ունի, որը բոլոր ժամանակներում իրեն բնութագրող է եղել՝ պատասխանատվությունից թռնելը, իր վրա երբեք բեռ չվերցնելը։ Բանակը հասկացել էր, որ իր վրա պետք է պատասխանատվությունը գցի։ Փաշինյանը կերտում էր վախկոտ զինվորի կերպար, երկրորդը՝ վախկոտ հրամկազմի կերպարն էր, որը պետք է կերտեր։ Եվ այստեղ էր, որ Օնիկ Գասպարյանը և այդ քառասուն գեներալ կոչեցյալները սեփական կաշին փրկելու և Նիկոլին «մենք էլ այսպիսի բանի ենք ունակ» մեսիջը տվեցին։ Ես չգիտեմ՝ այս մարդիկ ինչ կուլիսային պայմանավորվածություններ, խոսք ու զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչ են խոստացել և ինչ է խոստացվել։

Արտակ Դավթյանն ի՞նչ տրամաբանությամբ, արժանապատվությամբ ստանձեց պաշտոնը։ Թեպետ ինձ մոտ նման հարց չպետք է առաջանար, երբ իրեն այդպես խայտառակ ձևով հանեց աշխատանքից, հետո ինքը համաձայնեց»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակն իրավական, քաղաքական, սահմանադրական և բարոյական ճգնաժամ է։

«Մենք միայն իրավական խնդրի հետ գործ չունենք, այլ նաև արժանապատվության և տվյալ դեպքում ինքնասիրության ճգնաժամի հետ։ Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը խայտառակություն է, որովհետև իշխանությունը դատարանի որոշումը չկատարեց։ Փաստացի, սրա համար նախատեսված կա քրեական հոդված։ Դատավորը չէր հերքել, որ իրեն այցելել են ԱԱԾ-ից։ Ես վստահ եմ, որ մեր հայրենի Ազգային անվտանգության ծառայությունը այս դեպքի համար ունի լեգենդ, որ իրենք եկել էին,որ ապահովեին դատավորի անվտանգությունը և այսպիսի հիմար պատճառաբանությամբ կխուսափեն բացատրել, որ եկել էին նրա հետ զրուցելու, որ նա կայացնի իշխանահաճո որոշում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ Գլխավոր դատախազությունը և Բարձրագույն դատական խորհուրդը այժմ վախվորած և կրավորական կեցվածք են ընդունել ։

«Լուռ է Գլխավոր դատախազությունը։ Ո՞ւր է հարուցված քրեական գործը, որ ԱԱԾ-ական համապատասխան պաշտոնյաները գան և ցուցմունք տան՝ ինչու են իրենք դատավորի ընդունարանում նստել և ուզել իր հետ զրույց ունենալ։ Ո՞ւր են ԲԴԽ անդամները։ Ո՞ւր են իրավաբան գիտնականներ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Վիգեն Քոչարյանի, դատավորներ Սերգեյ Չիչոյանի, Անի Մխիթարյանի որոշումները։ Անվանական եմ նշում, որովհետև այս մարդիկ ժամանակին նշանավորվել են որպես մարդիկ, որոնք սկզբունքորեն պետք է իրավունքի և արդարության կողքին կանգնեն։ Այսպիսի կրավորական կեցվածքի դեպքում տրամաբանական է, որ այդ բարձրագույն սպական կազմի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին