f

Անկախ

Շվեյցարիան մերժել է Քոչարյանի, Խաչատուրովի, Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը. «Փաստինֆո»


«Փաստինֆո»-ն գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։  Անգամ միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցել՝ արձանագրելով, որ հարուցված հետապնդման մեջ առկա է  քաղաքական կոմպոնենտ ։

Մասնավորապես՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է  նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան։ Նկատենք, որ ՀՔԾ-ն ոչ թե ասել է, որ բանկային հաշիվներ ունեն այս կամ այն բանկում, այլ ընդամենը ենթադրություն են հայտնել, թե գուցե այդ երկրում հաշվեհամար ունեն,  ինչին Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ են արձագանքել։

Արձանագրելով, որ որեւէ փաստացի տվյալ ՀՀ իշխանությունները չեն ներկայացրել՝ ոչ հաշվեհամար, ոչ բանկի անուն եւ ոչ էլ որեւէ այլ կոնկրետ տեղեկատվություն՝ Շվեյցարիայի իրավապահներն ընդգծել են. «հնարավոր չէ ընթացք տալ 2018.թ օգոստոսի 14-ին միջազգային փոխօգնության հայցին։ Իրականում այս հայցը բավարար մանրամասներ չի տալիս կասկածի տակ դրված անձանց գործունեությանը կասկածելի համարելու համար եւ ոչ էլ տալիս է ապացույցներ, որ Շվեյցարական բանկում առկա են միջոցներ։ Բացի դա՝ կապը Շվեյցարիայի հետ ակնհայտ չէ հայցում, իսկ պահանջվող միջոցառումները շատ ընդարձակ են ձեւակերպված»։ Ավելին, նկատել են, որ  ներկայացված միջնորդության ուսումնասիրությունից հետեւում է, որ այն վերաբերում է քաղաքական խախտումներին։

«Ըստ շվեյցարական իրավունքի՝  շվեյցարական իշխանությունները չեն կարող  բավարարել փոխօգնության հայցը, եթե այն վերաբերում է այնպիսի իրավախախտմանը, որը պահանջող կողմի համար հանդիսանում է  քաղաքական կամ դրան հարակից իրավախախտում»,- նշված է փոխօգնության միջնորդությանն ի պատասխան Շվեյցարիայի իշխանությունների պատասխանում։

 Նկատենք, որ Քոչարյանի եւ մյուսների գույքի վրա արգելանք դնելու միջնորդությամբ ՀՀ իշխանությունները Շվեյցարիային դիմել էին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց անմիջապես հետո, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Այսինքն, անգամ հեռավոր Շվեյցարիան նկատել էր մեղադրանքի քաղաքական բնույթը ու հրաժարվել այդ հարցով համագործակցել ՀՀ իշխանությունների հետ։

Փոխարենը պաշտոնական գրությամբ ՀՀ իշխանություններին նաեւ սովորեցրել են, թե իրավական փոխօգնության միջնորդությունն ինչպիսի վավերապայմանների պետք է համապատասխանի, որպեսզի իրենք այն քննարկման առարկա դարձնեն ու կից ուղարկել հուշաթերթիկ՝ միջազգային փոխօգնության հայցադիմումի անհրաժեշտ բովանդակության եւ պայմանների վերաբերյալ։

ՀՀ իշխանություններին ուղարկված սկանդալային փաստաթուղթն ստորագրել է Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը։

Լուսանկարում՝ փաստաթղթի եզրափակիչ մասը»։

Շվեյցարիա Մարտի 1 ՀՔԾ խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին