f

Անկախ

ԱԱՏՄ-ն եւ Տեսչականի արհմիությունը համաձայնագիր են կնքել


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) եւ Տեսչականի Արհեստակցական միությունը (այսուհետ՝ Արհմիություն) համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Դրանում նշված է.

«1. Սույն համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջեւ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները։

2. Արհմիությունը հանդես է գալիս որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի՝ Գործատուի մոտ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքները եւ շահերը պաշտպանող ու ներկայացնող կողմ։

3. Սույն համաձայնագրի առարկան Գործատուի կողմից աշխատողների աշխատանքային պայմանների, աշխատանքի վարձատրության, երաշխիքների եւ արտոնությունների, սոցիալ-տնտեսական միջոցառումների ապահովումն է, իսկ օրենքով չսահմանված դեպքերում՝ նաեւ այլ երաշխիքների սահմանումը:

4. Կողմերը մասնակցում եւ վարում են կոլեկտիվ բանակցություններ, անցկացնում փոխադարձ խորհրդատվության եւ տեղեկատվության փոխանակում:

5. Աշխատողների իրավունքների պաշտպանության եւ ներկայացուցչության ապահովման նպատակով Արհմիության ներկայացուցիչները Գործատուի համաձայնությամբ կարող են մասնակցել Գործատուի կողմից նշանակված ծառայողական քննություններին:

6. Արհմիության ներկայացուցիչները կարող են մասնակցել Տեսչական մարմնի վերակազմակերպմամբ եւ (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելու հարցերի քննարկմանը:

7. Արհմիությունը, անհրաժեշտության դեպքում, առաջարկություն է ներկայացնում աշխատողների համար անվտանգ եւ առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու եւ դրանք բարելավելու վերաբերյալ:

8. Գործատուն աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա աշխատողին տրամադրում է հատուկ հագուստ, անհատական պաշտպանության այլ միջոցներ, ինչպես նաեւ անհատական հիգիենայի առարկաներ:

9. Կողմերը եւ նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում եւ վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով:

10. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է 2020 թվականի մարտի 04-ին։

11. Սույն համաձայնագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ»:

Գործատուի կողմից Համաձայնագիրը ստորագրել է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, Արհմիության կողմից՝ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին