f

Անկախ

Հայերը Ռուսաստանին համարում են «փրկիչ» և արգելապատնեշ թշնամիների դեմ. Le Monde


Հայաստանի պարտությունը Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղում հանգեցրեց երկրում Մոսկվայի ազդեցության ուժգնացմանը: Նույնիսկ երվրոպամետ տրամադրություններ ունեցող քաղաքացիները, վախենալով ռազմական գործողությունների նոր ծավալումից, հանդես են գալիս հայկական հողում ռուս զինվորների տևական ներկայության օգտին,- գրում է ֆրանսիացի Ֆոստին Վենսանը (Faustine Vincent):

Դա տեսանելի է դրոշակների առկայությամբ: Վերջին շաբաթներին ռուս զինվորները նկատելիորեն շատացել են Սյունիքի մարզում՝ Հայաստանի հարավ-արևելքում: Նրանց ներկայությունը վստահություն է ներշնչում: «Ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, երբ տեսնում եմ նրանց: Այդ նրանք են ապահովում մեր անվտանգությունը: Հիմա նրանք ամենուրեք են»,- չի թաքցնում ուրախությունը շուռնուխցի թոշակառու Համեստ Սարգսյանը: Նրա գյուղը գտնվում է բուֆերային գոտիների սահմանին, որոնք Ադրբեջանին են անցել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարով, որով ամրագրվեց Հայաստանի պարտությունը ղարաբաղյան պատերազմում:

Ըստ այդ փաստաթղթի՝ անջատողական տարածաշրջանում տեղակայվեցին 1960 ռուսական խաղաղապահներ հինգ տարի ժամկետով: Այդուհանդերձ, գտնվելով Սյունիքի մարզում (այսինքն՝ հայկական տարածքում), զինվորականներն այդ համակազմից չեն, ինչպես որ ճշտեցին Հայաստանի ԱԳՆ-ում: Բայց նրանք նույնպիսի խնդիր են կատարում՝ կանխում են գործողությունների ծավալումը՝ միջնորդի դեր կատարելով սահմանամերձ գյուղերի բնակիչների և նրանց կողքին հայտնված ադրբեջանցի զինվորների միջև:

Շատ գյուղացիներ չեն հասկանում, թե ինչու Ռուսաստանը մինչ այս չպաշտպանեց Հայաստանին պատերազմում: Նրանք համոզված են եղել, որ Ռուսաստանը կմիջամտի, թեպետ Մոսկվայի և Երևանի պաշտպանության համաձայնագրերը (այդ թվում և ՀԱՊԿ-ի շրջանակներում) վերաբերում են միայն Հայաստանի, ոչ թե Ղարաբաղի տարածքներին: Այնուամենայնիվ նրանք չարացած չեն՝ չնայած տարածքային ու մարդկային ահռելի կորուստներին (առնվազն 3500 զոհ հայկական կողմից): Ինչպես և երկրի մյուս մասերում, Ռուսաստանին այսօր համարում են «փրկիչ» և արգելապատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

«Մենք փոքր և թշնամիներով շրջապատված երկիր ենք: Մենք պաշտպանության կարիք ունենք, քանի որ մեր ուժերը բավարար չեն, որպեսզի ինքներս պաշտպանվենք: Մեր միակ դաշնակիցը տարածաշրջանում Ռուսաստանն է: Մենք պետք նրա հետ լավ հարաբերություններ ունենանք»,- կարծում է 24-ամյա Շուշանիկ Իսախանյանը: Նա ցույցերի մասնակից է, որոնք արդեն չորս ամիս է, ինչ տեղի են ունենում Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ (նրան պատասխանատու են համարում պարտության համար):

Ռուսաստանից կախվածության ուժգնացումը

Մոսկվան և Երևանն արդեն ամրապնդում են համագործակցությունը: Երկրի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 22-ին հայտարարել է՝ Երևանը համաձայնել է 1995 թվականից  Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ընդլայնմանը (պաշտոնական տվյալներով այնտեղ 3000 մարդ կա): Ռուսաստանը նաև աջակցելու է հայկական բանակի արդիականացմանը: «Հաշվի առնելով ղարաբաղյան փորձը՝ մենք արմատապես կվերանայենք և կօպտիմալացնենք մեր մարտական հնարավորությունները և մեր ուժերի թիվը»,- ճշտել է նախարարը: Ջանքերն ուղղվելու են կառավարման միջոցների զարգացմանը, հետախուզությանը, էլեկտրոնային պայքարին, ՀՕՊ-ին, ավիացիային, հրթիռային ուժերին և հրետանուն:

Ռուսաստանի հարաճուն ազդեցությունն այդ կովկասյան հանրապետությունում ուրախությամբ է ընդունվում բնակչության մեծ մասի կողմից, այսուհանդերձ մտավախություն է առաջացնում, մասնավորապես՝ երկրի ինքնիշխանության տեսանկյունից: «Վախենամ, որ մենք հասել ենք անդառնալի կետին,- ասում է Երևանի բարձրաստիճան աղբյուրը:- Մենք ավելի ու ավելի ենք կախվում Ռուսաստանից, ընդ որում, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և տնտեսական առումով: Մենք կարծես պատանդ լինենք՝ ատրճանակը քունքին»:

Նրա խոսքով. «Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, ամեն ինչ վերջացած է: Այն իրար մեջ կբաժանեն Ադրբեջանն ու Ռուսաստանը: Հայաստանը ներկա կլինի, բայց առանց որևէ բան անելու իրավունքի»:

Ի դեպ, մարտի սկզբից հնարավոր չէ տարածաշրջան մեկնել առանց Ռուսաստանի համաձայնության, որն անընդհատ փակում է օտարերկրյա լրագրողների ճանապարհը: Պաշտոնական պատճառաբանությունը՝ Ադրբեջանը հրաժարվում է համաձայնություն տալուց:

Փիղը սենյակում

Վարչապետի դիրքերը շատ են թուլացել պարտությունից հետո, և նա ոչինչ չի կարող անել Մոսկվայի դեմ: «Նիկոլ Փաշինյանը ռազմավար դարձավ Վլադիմիր Պուտինի համար,- կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը երևանյան Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից:- Նա նվաստացել է, ստորադաս վիճակում է Ռուսաստանի նկատմամբ և ստիպված է հավատարմության երդում տալ: Պուտինի համար դա  միջոց է ասելու՝ տեսեք, թե ինչ է տեղի ունենում գունավոր հեղափոխություններից հետո»: Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին խաղաղ հեղափոխության շնորհիվ, որը տապալեց կոռումպացված հետխորհրդային վարչակարգը: «Ռուսաստանը կքամի նրա բոլոր հյութերը»,- լրացնում է խոսքը հայկական քաղաքականության փորձագետը:

Հարկ է նշել, որ մարտի 1-ին ուժի մեջ է մտել Եվրամիության և Հայաստանի ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը: «Շատ ուշ է,- վստահեցնում է Կիրակոսյանը:- Պատերազմից հետո իրադրությունը փոխվել է: Հիմա առաջնային է Ռուսաստանը, ոչ թե Եվրամիությունը»:

Անհանգստությունը Հայաստանում Ռուսաստանի ազդեցության մեծացման կապակցությամբ հարուցում է արտգործնախարար Արա Այվազյանի զայրույթը, որը կնախընտրեր ուշադրությունն ուղղել տարածաշրջանում Թուրքիայի «բացասական դերի» վրա: «Զարմանալի է, որ իսկական փիղը սենյակում է, բայց բոլորն աչք են փակում դրա վրա»,- վշտանում է նախարարը: Միաժամանակ նա պաշտպանում է Ռուսաստանի դերը. «Նա մեր ավանդական դաշնակիցն է: Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց միայն նրա շնորհիվ հաջողվեց կանխել աղետը: Այսօր էլ հենց նա է հնարավրություն տալիս խուսափելու ռազմական գործողությունների նոր ծավալումից, այն դեպքում, երբ իրավիճակը շատ անկայուն է»:

Այդ իսկ պատճառով շատ հայեր կուզենային, որ ռուս զինվորները որքան հնարավոր է երկար մնան: Պրագմատիզմից ելնելով՝ դրան կողմ են արտահայտվում անգամ եվրոպամետ տրամադրություններ ունեցող քաղաքացիները: «Դա անդրադառնում է մեր ինքնիշխանության վրա, բայց մենք ընտրություն չունենք»,- կարծում է մի երևանցի:- Այլընտրանք չկա»:

Աղբյուրը՝ inosmi.ru

Բնագիրը՝ En Arménie, la Russie vue comme un " sauveur » et un rempart face à ses ennemis

 

 

Աշխարհում Le Monde հայացք դրսից

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին