f

Անկախ

Ես պետության քանդման մասնակիցների մասով իսկապես կարմիր գիծ չունեմ


«Դատարանները վերցնելուց» ու երկիրը հանձնելուց 5 րոպե առաջ

Շատ ուզում եմ կարդաք ու մտածեք....

Չեմ ուզում թաքցնել ձեզնից, այսօր, երբ իրենցքայլականների սանձարձակության ու տգիտության հավաքական կերպար ալենսիմոնյանը ( ի դեպ նա դրանով հպարտանում է) բառի ուղիղ իմաստով հարձակվել էր դատավոր Մ. Պետրոսյանի վրա, սկսեցի հարցուփորձ անել վերջինիս մասին, ով է, ինչպիսի կենցաղ ունի, ինչով է «արժանացել» նման վերաբերմունքի և այլն:

Արդեն հատվածական ստացված պատկերը ստիպեց երկար մտածել, որ մենք մեր կողքին եղած արժեքային համակարգ փոխելու ունակ մարդկանց չենք գնահատում: Հայտնի ենք դարձնում հիմարների, անբարոների ու այս խելահեղ ռիթմի մեջ ոչնչացնում կարևորը:

Այլ երկրում այս դատավորը էտալոնային կլիներ: Դատավորը ապրում է վարձով, երիտասարդ տարիքում ծնող է կորցրել, պահում է զինծառայող եղբորը, մասնագիտական բարձր որակներ ունի, սովորական հայ մարդու պես ունի առողջական խնդիրներ, և այլն և այլն.... արշակյան հակոբի նման մարդ չի ծեծում, քրեական ենթամշակույթի կրող չի, կաշառակեր չի.....ու իրեն քննադատում են ալենսիմոնյանատիպ ուրացող դավաճանները.... ու իրեն այցելում են ԱԱԾ- ականները, որ ստիպեն բանակի դեմ որոշում կայացնի:

Ի դեպ, դավաճանին այսպիսի կողմնակիցների դեպքում անգամ թշնամիներ պետք չեն: Բոլորին իրենց դեմ տրամադրելու մասով հատկապես: Եթե այսքանը ես եմ պարզել ու իսկապես շատ վատ զգացել ինձ, անգամ` մեղավոր, դե պատկերացրեք կոլեգա դատավորները ինչքան բան գիտեն իրենց գործընկերոջ մասին, ու ինչպես են վերաբերվել ԱԱԾ այցին:

Ի դեպ աշխարհի «ամենարդար» գլխավոր դատախազը ու դավաճանի մնացած հարճ իրավապահները բան չունե՞ն ասելու:

ԲԴԽ հատկապես իրավաբան գիտնական անդամները` Գրիգոր Բեքմեզյանը, Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը բան չունե՞ն ասելու: Դրա համա՞ր էիք ԲԴԽ գնում: Դուք հայրենիք չե՞ք կորցրել: Դուք իրո՞ք Մհերի անկախությունն եք ապահովում:

Բայց դավաճանները չեն հանդարտվելու: Արտահերթից առաջ ունեն ծրագիր «դատարանները վերցնելու» ու նոր շոոուներ բեմադրելու: Վաղը այդ ծրագրի կարևոր կետերից մեկի սկիզբն է:

Ներկայացված է նախագիծ, որտեղ ի թիվս այլ մառազմատիկ կարգավորումների, կա խայտառակ հակասահմանադրական մի դրույթ, այն է` ԲԴԽ-ին տրվում է լիազորություն ՑԱՆԿԱՑԱԾ դատավորից վերցնել որևէ գործ` խիստ անորոշ չափանիշներով ու տալ այլ դատավորի: Այսինքն, իրենց սրտի դատավորներին կտան իրենց համար հույժ կարևոր գործերը: Սա ուղղակի հակասում է Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածի, ու բոլոր այն դերակատարները, ովքեր ՍԴ դիմել իրավունք ունեն, անելիք ունեն:

Գարշելի քաղաքական պատճառները չեն ընդունվելու: Մենք մեր երկիրը հիստերիկ չտեսից փրկելու խնդիր ունենք:

Սա միայն մի դրույթ է ու ծրագրի մի մաս: Հերթով ասելու եմ` ով ինչով է զբաղված: Դիմագծային ու բարոյական լյուստրացիա լինելու է:

Սկսվելու է խորհրդարանական ընդդիմության պայքարի ձևից, վերջացրած ԲԴԽ ամեն անդամի կոնկրետ պահվածքով: Կրավորական ու հարմարվողական վարքագիծ պահել չեք կարողանալու: Ես պետության քանդման մասնակիցների մասով իսկապես կարմիր գիծ չունեմ:

Առաջիկայում մանրամասն կներկայացնեմ բոլոր քայլերը ու հակաքայլերը: Լրագրողներին խնդրելու եմ ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրի դիրքորոշումը հստակեցնել ԲՈԼՈՐ հարցերով: Հանրային լուրջ պարսավանքի պիտի արժանանան հոգեկան անհավասարակշիռ սպանդի կազմակերպչի բոլոր լուռ ու բացահայտ կողմնակիցները:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Դատարան ՀՀ ԱԱԾ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին