f

Անկախ

Սա ոչ միայն հանցագործության դասագրքային օրինակ է, այլև՝ սահմանադրական կարգի հերթական տապալում․ Գոհար Մելոյան


Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Օնիկ Գասպարյանի գործի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի մեկնաբանության մասին։ Գրառումը՝ ստորև։

«Թե ՛ Վարչական դատարանի որոշումը, թե՛ վարչապետի աշխատակազմի այսօրվա պարզաբանումն ինձ համար սպասելի էին՝ 1-ը՝ իրավունքի տրամաբանության, 2-ը՝ իշխող ուժի ամենաթողության համատեքստում (նախորդիվ գրառումներով անդրադարձել էի)։

Ինչ ասել է. «Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել»։

Կարո՞ղ է վաղն էլ ձեր ոճի մեջ խեղաթյուրեք, թե սահմանադիրը շնչելու կամ արտաշնչելու հնարավորություն չի նախատեսել։

Այսինքն՝ այս տեքստի հեղինակի «բարձր» կարծիքով անձանց մի շրջանակ զրկված է դատական պաշտպանության հիմնարար իրավունքից (Սահմ. հոդված 61)։

Սա ոչ միայն Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դասագրքային օրինակ է, այլեւ՝ սահմանադրական կարգի հերթական տապալում։

Հետո էլ Սահմանադրությանն ու այս փաստաթղթի հեղինակներին եք նենգաբար պիտակավորում։ Աշխարհի ամենաիդեալական գրված իրավական ակտը նման այլասերված մեկնաբանությունների պարագայում իրավիճակից պատվով դուրս չէր գա։

Նույն տրամաբանությամբ, շուտով, Վերաքննիչ դատարանն ազատելու է մարդուն կալանքից, բայց քրեակատարողական հիմնարկը թույլ չի տալու լքել տարածքը, որովհետեւ կառավարությունը համաձայն չի լինելու դատական ակտի հետ։

Միանգամից Սահմանադրության 1-ին հոդվածից հանեք «իրավական» եզրույթը, ինչու՞ եք հապաղում»։

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին