f

Անկախ

Մեր թիմը միշտ եղել է պահանջված՝ պետական համակարգից դուրս. Արա Սաղաթելյան


Նիկոլ Փաշինյանը բացարձակ չունի ներքին լեգիտիմություն, որովհետև երկրի ներսում բոլորը հայտարարել են, որ նա պրոբլեմ է այս երկրի համար։ Սա պետք է ժողովուրդը հասկանա, «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am–ը։

«Ով էլ դժվարանում է հասկանալ, ես պատրաստ եմ նստել և երկար բացատրել: Ես այլևս ունեմ լիքը ազատ ժամանակ, որովհետև կատարեցի իմ խոստումը, դիմում գրեցի և դուրս եկա համալսարանից», - ասել է Արա Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելիս Սաղաթելյանը հայտարարել էր հետևյալը. «Դադարեցնելու եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»։

Սաղաթելյանի խոսքով՝ քանի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանություն են, այս երկիրը ոչ մի առաջընթաց չի ունենալու և վնաս է կրելու։

«Եվ մենք պետք է իմանանք, որ այդ վնասը կրում են և այն 1 մլն 700 հազար ընտրողները, որոնք երբեք Փաշինյանին ձայն չեն տվել, և մոտավորապես այն 650 հազարը, որոնք վստահել են Նիկոլ Փաշինյանին, խաբված են, հիասթափված են, և այն 200 հազարը, որոնք մինչև այսօր մոլորության մեջ են։ Բոլորիս վրա է ազդում այդ շարունակական պարտությունը և դա շարունակվելու է ամեն օր, քանի այդ թիմը երկրի ղեկավարության մեջ է։ Այս իրավիճակներում լուծումը քաղաքակիրթ աշխարհում մեկն է լինում, իրենք չգնացին այդ ճանապարհով և հրաժարական չտվեցին, բայց մենք պետք է հասնենք դրան՝ ընտրությունների միջոցով։ Իշխանություն պետք է գան նոր մարդիկ։ Նոր մարդը նա է, ով սրանց հետ կապ չի ունեցել։ Մենք պետք է անենք դենիկոլիզացիա, բայց մենք չենք կարող մարդկանց հետապնդել, պետք է մարդկանց հնարավորություն տալ հասարակություն վերադառնալ արժանապատիվ կերպով», - ասել է Արա Սաղաթելյանը։

Հարցին, թե իրենց թիմը ձգտում է իշխանության, Սաղաթելյանը պատասխանել է. «Մեր թիմը երբեք չի ձգտել իշխանության՝ շատ պարզ պատճառով, մենք միշտ եղել ենք պահանջված՝ պետական համակարգից դուրս»։

Արա Սաղաթելյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին