Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսային վարակով հիվանդների մահվան դեպքերը աճել են ռեկորդային 2841-ով ՝ կազմելով 282 127: Գրում է Russian.rt.com-ը։
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է 83 926-ով և հասել 11 603 535-ի:
Վերականգնվել է ավելի քան 10,2 միլիոն հիվանդ, կան հիվանդության ավելի քան 1,1 միլիոն ակտիվ դեպքեր: 100 հազար բնակչի հաշվով առկա է 5,521 վարակման դեպք և 134 մահ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները Բրազիլիային հորդորում են հրաժարվել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի գնումից: