Ըստ իրազեկ աղբյուրի՝ Արցախի պատերազմի մտահղացումը հետևյալն էր: Ադրբեջանը պետք է բլիցկրիգ իրականացներ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը: Ընդ որում, որոշակի ուժերը Հայաստանում պետք է նպաստեին դրան՝ որոշ ժամանակ հետաձգելով ռազմաճակատ կամավորների, սպառազինությունների և զինամթերքի առաքումը, հրաժարվելով կոնֆլիկտի լուծման առաջարկվող տարբերակներից և խոչընդոտելով Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումը կոնֆկիկտի հանգուցալուծմանը:
Լիակատար կապիտուլյացիայից հետո Արցախի կարգավիճակի հարցը կփակվեր: Այնուհետև ծրագրվել է տեղեկատվական գրոհ կազմակերպել պատերազմում պարտության մեղքը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով, հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացնել և այդ խորապատկերում ՀԱՊԿ-ից դուրս գալու և Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու քաղաքական որոշում ընդունել: Դրանից հետո էլ անմիջապես մտնել ՆԱՏՕ: Որից հետո ԱՄՆ-ն և Բրիտանիան իրենց հսկողության տակ կառնեին ողջ Հարավային Կովկասը և կկարողանային ձեռնամուխ լինել խոշորամասշտաբ նավթագազային նախագծերի և «Մեծ Թուրանի» իրականացմանը:
Սակայն հայ զինվորների հաստատակամության ու քաջության շնորհիվ պատերազմը ձգվեց մեկուկես ամիս: Այդ ընթացքում սաբոտաժը, դավաճանական հրամանները հայկական բանակում, Արցախի բարձրագույն սպաների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում այնքան ակնհայտ դարձան, որ շատ փորձագետներ և հասարակ մտածող հայեր վստահ են՝ երկրի բարձրագույն ղեկավարությունում և հայկական բանակում համակարգային դավաճանություն է տեղի ունեցել: Այսինքն՝ ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ խումբ մարդկանց դավաճանություն նախնական դավադրությամբ:
Այդ ի՞նչ հայերի տարօրինակ խումբ էր, որը շահագրգռված էր Ադրբեջանին հանձնել Արցախը և Հայաստանը քարշ տալ ՆԱՏՕ:
«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաման ժամանակ Սերգեյ Կուրղինյանը պնդեց, որ Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին առաջնորդում է MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը: Սակայն նրանք, ովքեր լավ են հասկացել Նիկոլ Փաշինյանի բուն էությունը և նրա անհատականության բավական միջակ մասշտաբը, անմիջապես պետք է ուշադրություն դարձնեն, որ նա դուրս է մնում նշված երեք անձանց շարքից: Չափից ավելի մանր ֆիգուր է Փաշինյանը, որպեսզի նրան առաջնորդի անձամբ Ռիչարդ Մուրը: Նիկոլն այն աստիճանի անողնաշար և անգետ քաղաքական գործիչ է, որ նրան պետք է անընդհատ հուշել՝ ինչ անել: Իսկ Մուրը հազիվ թե օրական հինգ անգամ կապվեր նրա հետ: Նիկոլին պետք էր շատ լուրջ, ինտելեկտուալ և փորձառու խնամակալ: Բայց եթե նրան անընդհատ պետք է ուղղություն ցույց տա խնամակալը, այդ դեպքում Մուրի ինչին է պետք անմիջականորեն կապվել Նիկոլի հետ: Առավել ևս, որ նա կարող է ինչ-որ բան ճիշտ չհասկանալ և հետո գործը փչացնել: Ավելի տրամաբանական է, որ Մուրը հաղորդակցվել է հենց Փաշինյանի փորձառու խնամակալի հետ: Եվ այդ դեպքում ստացվում է, որ խնամակալն էլ դաշտային պայմաններում և ռեալ ժամանակի ռեժիմով իրականացնելու էր Մուրի առաջադրած ռազմավարական խնդիրները՝ Փաշինյանին ներգրավելով միայն անհրաժեշտության դեպքում:
Ո՞վ է Հայաստանում նման մասշտաբի ֆիգուրը, որպեսզի նրան առաջնորդեր Ռիչարդ Մուրը: Նայելով հայաստանյան կառավարության ողջ կազմին՝ կարելի է տեսնել, որ այնտեղ այդպիսի մի ֆիգուր կա միայն՝ նախագահ Արմեն Սարգսյանը:
Անդրառնանք նրա անձին և կենսագրությանը քիչ մանրամասն:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թ. Երևանում: Հոր մահից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել է ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանը (շատ կարևոր փաստ):
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է (1981 թ., Երևան):
1984 թ. նա հրավիրվում է Քեմբրիջի համալսարան, ինչը բավական արտասովոր է խորհրդային շրջանի համար:
1984-1985 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դասախոս:
1985-1992 – ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս:
1992—1993 — Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում:
1993—1994 — Հայաստանի ավագ դեսպան Եվրամիությունում:
1995—1996 — Հայաստանի դեսպան Բելգիայի թագավորությունում, Հայաստանի եվրոպական կաթոլիկ համայնքի ղեկավար, Հայաստանի դեսպան Վատիկանում, Հայաստանի դեսպան Լյուքսեմբուրգում:
1996—1997 — Հայաստանի վարչապետ:
1998—2000 — Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում:
2013 (մի քանի ամիս) — Lydian International ընկերության (Ամուլսարի հանքը արդյունահանող) տնօրենների խորհրդի անդամ:
2018 թ. ապրիլի 9-ից Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը:
Այժմ վերլուծենք այս տեղեկատվությունը: Փորձառու հակահետախույզը կենթադրեր հետևյալը:
Պատանի Արմեն Սարգսյանը, շփվելով ականավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի հետ և լսելով նրա պատմությունները, հետախուզության մեթոդների և գաղտնիքների մասին հետաքրքիր շատ բան է իմացել (բայց դաստիարակի բարոյական որակները, ավաղ, չի յուրացրել): 1984-1985 թ..՝ Քեմբրիջում եղած ժամանակամիջոցում (և անգամ ավելի վաղ), Սարգսյանը սկսել է համագործակցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայության՝ MI-6-ի հետ: 1985 թ., այսինքն՝ Վերակառուցման սկզբին, նա ուղարկվել է ԽՍՀՄ, ուր տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոսի խաղաղ աշխատանք է կատարել ընդհուպ մինչև 1992 թ., այսինքն՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը: Կատարյալ քողարկում, ավելի լավը չես գտնի: Ընդ որում, 1992 թ. տեսական ֆիզիկայի այդ աննկատ դասախոսը հանկարծ դեսպան է նշանակվում, այն էլ ոչ թե ինչ-որ Զանզիբարում, այլ Մեծ Բրիտանիայում: Բնականաբար, ինչ-որ վաստակի համար, ընդ որում, ավելի շուտ ոչ թե հանուն Հայաստանի, այլ Մեծ Բրիտանիայի: Ամենայն հավանականությամբ իր ավանդն է ունեցել ԽՍՀՄ-ի փլուզման գործում:
Իսկ ինչի՞ց սկսվեց քաոսը ԽՍՀՄ-ում: Ազգայնական տրամադրությունների վերելքով և ժողովուրդների, հանրապետությունների, մարզերի միջև ծագած հակասություններով, որոնց հետևանքով ԽՍՀՄ-ը սկսեց ճաքեր տալ: Այդ շարքում առաջինը հայերի և ադրբեջանցիների շահերի բախումն էր և փետրվարի 27-29-ի ջարդերը Սումգայիթում: Իսկ դրան նախորդել էր հայրենասիրական (և ազգայնական) տրամադրությունների ալիքը Հայաստանում, 1987 թ. ստորագրահավաքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման համար, Ղարաբաղի դիմումը ԽՍՀՄ Գերագույն սովետին և Ադրբեջանի ու Հայաստանի միութենական հանրապետությունների գերագույն սովետներին մարզը Հայաստանի կազմ փոխանցելու խնդրանքով: 1988 թ. սեպտեմբերից հայերի և ադրբեջանցիների միջև զինված բախումներ սկսվեցին՝ վերածվելով ձգձգվող կոնֆլիկտի: Ուրեմն գուցե Արմեն Սարգսյանը հենց այն գործուղված «հայրենասներից» էր, որոնք իրենց բիրտ ճնշմամբ նպաստել են կրքերի թեժացմանը: Եվ այո, կարելի է չկասկածել, որ Ադրբեջանում նույնպես եղել են իրենց ներմուծված «հայրենասերները», որոնք թեժացրել են ազգայնական տրամադրությունները, այնուհետև ծրագրել ու իրականացրել հայերի ջարդերը: Հայերը և ադրբեջանցիները մեղանչում են միմյանց դեմ՝ անտեսելով այն հանգամանքը, որ կոնֆլիկտի երկու կողմերին հատուկ բախում էին MI-6-ի ուղարկած աշխատակիցները (Արևելքը նուրբ բան է, ուստի այստեղ ավելի լավ է աշխատում MI-6-ը, քան ԿՀՎ/ ЦРУ-ն):
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, Արմեն Սարգսյանը MI-6-ի աշխատակից է առնվազն 1984 թվականից և ծառայությունների մեծ ցուցակ ունի: Մաստշաբային անձնավորություն, ինտելեկտուալ, անալիտիկ և կոմբինատոր, անգլիական թագուհու հավատարիմ ծառա, որը բազմաթիվ բարդ աշխարհաքաղաքական նախագծեր է իրականացրել ի շահ Բրիտանիայի: Ոմանք պնդում են, որ նրան նույնիսկ համարում են այսպես ասած բրիտանական թագի մարգարիտ: Բրիտանական մասոնական օթյակի անդամ, որ սերտ հարաբերություններ ունի այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Հենրի Կիսինջերը և արքայազն Չառլզը:
Այսպիսով, Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու տակ քաշելու գործողությունը ղեկավարում է MI-6 գաղտնի ծառայության փորձառու բարձրաստիճան աշխատակից և միաժամանակ Հայաստանում թիվ 1 մասոն և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուշագրավ է, որ նա արդեն համառորեն փորձել է Հայաստանի վարչապետ եղած ժամանակ՝ 1996-1997 թթ., Արցախը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի այնուհետև Հայաստանը (ինչպես նաև հավանաբար Ադրբեջանը) կարողանային ՆԱՏՕ մտնել: Այս կապակցությամբ նա նույնիսկ սուր կոնֆլիկտ է ունեցել Վազգեն Սարգսյանի հետ, որը նրան ուժեղ ապտակ է հասցրել: Ներկայումս ականատես ենք թիվ 2 փորձին: Ի դեպ, ըստ չստուգված տվյալների, Արմեն Սարգսյանը Ադրբեջանի նավթահանքերի համասեփականատեր է: Այնպես որ անձամբ էլ է շահագրգռված տարածաշրջանում գլոբալ բրիտանական նախագծերի իրականացման հարցում:
Նախագիծը Հայաստանում Սարգսյանի ղեկավարությամբ փորձում է իրականացնել տեղի հայ մասոնների համակարգված խումբը, որոնց թվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և էլի մի շարք մարդիկ, ներառյալ որոշ բարձրաստիճան սպաներ բանակում և հատուկ ծառայություններում: Գործողությունը կատարվել է մի քանի փուլերով հմուտ աշխարհաքաղաքական շախմատիստ Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ:
Առաջին փուլում թուլացվել են Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, վատթարացվել են հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, վերահսկողության տակ է առնվել Երկրապահը:
Երկրորդ փուլում խաղաղ կարգավորման բանակցությունները փակուղի են մտցվել, բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ու գործողություններով ամեն կերպ պատերազմ է հրահրել:
Երրորդ փուլն անցկացվել է պատերազմական գործողությունների ընթացքում, և դրա գագաթնակետը Շուշիի հանձնումը դարձավ: Բայց քանի որ ռազմական գործողությունները մի քանի շաբաթ ձգվեցին, դա հնարավորություն տվեց Վ. Պուտինին և ռուսական փորձագետներին կողմնորոշվելու, գտնելու իրավիճակը փրկելու օպտիմալ լուծումը, գործի դնելու կռվող կողմերի վրա ճնշելու լծակները, պարտադրելու համաձայնության կնքումը և խաղաղապահ կազմի տեղակայումը: Փաստորեն Հայաստանը ճնշելով ՆԱՏՕ-ի տակ քաշելու գործողությունը տապալվեց: Եվ դա հայ զինվորների քաջության ու Վ. Պուտինի տաղանդի շնորհիվ:
Դեպքերի նման արդյունքով այժմ ստացվում է, որ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տեղական տնաբույծ մեղսակիցների խումբը, որոնք իրենց Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող են կարծում, այն «մարդիկ» են, որոնք նախապես իմանալով, որ հողերի հանձնում է ծրագրվում, հազարավոր հայ երիտասարդ տղաների ուղարկեցին բացարձակապես անիմաստ սպանդի: Դա դեռ քիչ էր, իրենք էլ ամեն կերպ նպաստեցին այդ տղաների պարտությանը: Հայերը դա չեն կարող ներել: Երբեք:
Առայժմ մեղադրանքների կրակն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց սկսել է ավելի հաճախ ու համառորեն հնչել Արմեն Սարգսյանի անունը: Ասեղը պարկում չես կարող թաքցնել: Ողջ ճշմարտությունն աստիճանաբար ջրի երես է ելնում:
Արմեն Սարգսյանը և նրա մեղսակիցների, ըստ էության՝ հանցագործների ու դավաճանների խումբն այժմ փորձում են պահել իշխանությունը Հայաստանում՝ ճնշում գործադրելով ընդդիմության առավել վառ ներկայացուցիչների վրա: Բայց եթե նրանք մի պահ կանգ առնեն ու մտածեն, թե ինչ իրավիճակում են հայտնվել, և ճշմարտության աչքերին նայելու քաջություն ունենան, ապա նրանց առջև բավական ողբալի պատկեր կհայտնվի:
Նախ՝ եթե հաշվից դուրս թողնենք լոկալ հաջողությունները, ասենք՝ բրիտանական ընկերությունների համար Զանգելանի շրջանում ոսկի արդյունահանելու հնարավորությունների հավանականությունը, ապա կարելի է պնդել, որ ընդհանուր առմամբ նրանք տապալել են գործողությունը: Բայց դա մեծ դժբախտություն չէր լինի, եթե նրանց հաջողվեր իրենց բոլոր գործերը գաղտնի պահել: Այդ դեպքում նրանք կարող էին մնալ իշխանության ղեկին և ինչ-որ բան փոխելու հույս ունենալ: Սակայն հայկական տնաբույծ ապաշնորհ մասոններն այնքան շատ են «կեղտոտել», որ փաստացի «վառվել» են:
Բացահայտված փաստերի և նրանց հասցեին մեղադրանքների հորձանքը մեծանալու է: Չարժի զարմանալ, եթե վաղը հանկարծ պարզվի, որ Ռուսաստանի ուղարկած սպառազինությունն այդ գործիչները ծախել են Թուրքիային, իսկ սփյուռքի հավաքած մեծ գումարը պատերազմի համար նպատակին չի ծառայել, այլ շատ հանգիստ նստել է Արմեն Սարգսյանի հսկողության տակ գտնվող հաշիվներում:
Սրանց գործողությունների հետևանքով ժողովրդական զայրույթի որոտը դեռ առջևում է: Շատ հասարակ հայեր, որոնք դեռ լրիվ չեն հասկացել, թե ինչ է կատարվել, կհասունանան: Ժողովրդական ցասումն օր օրի աճելու է: Եվ շատ շուտով պարզ կդառնա, որ իրականում սա Արմեն Սարգսյանի ողջ կյանքի ամենամեծ ձախողումն է: Նա հաջողության չհասավ, նրա անունը, որ այժմ շոշափվում է ամենուրեք, կխայտառակվի, և համայն հայ ժողովուրդը, որին նա այդպես նենգորեն և ստորաբար խաբել է, անգթորեն ատելու և արհամարհելու է նրան: Նա արդեն հազիվ թե կարողանա երբևէ և որևէ տեղ հանդես գա որպես քաղաքական գործիչ: Առավելագույնը՝ ինչ-որ տեղ աննկատ կաբինետների ստվերում ինտրիգներ հյուսի:
Ինչ վերաբերում է մյուսներին, ապա նրանք առհասարակ աննախանձելի վիճակում են: Դավաճանի խարանով մարդիկ չեն կարող ղեկավարել իրենց ժողովրդին: Պարզապես չեն կարող: Որևէ տեղեկատվական մեքենա չի կարող նրանց մաքրել: Հայերը չեն հանգստանա, նրանց հույզերը չեն մարի: Հայ են, չէ՞: Անկախ փողոցային ընդվզումներից, մարդկանց զայրույթը և արդարացի ցասումը միայն և միայն ահագնանալու է: Եվ շատ շուտով վերը նշված գործիչների իրական տերերը հասկանալու են, որ նրանք արդեն աշխարհաքաղաքական գործիք չեն, այլ՝ բեռ: Տեղեկատվական միջոցներով նրանց հեղինակությունը վերականգնելու և ֆիզիկապես պաշտպանելու համար հարկ կլինի ահռելի ուժեր ու միջոցներ վատնել, այն դեպքում, երբ նրանցից այլևս ոչ մի օգուտ չկա: Ձգձգվող դիմադրությունը ժողովրդի դեմ սպառնում է նրանով, որ հասարակ մարդիկ կսկսեն ավելի ու ավելի հստակ հասկանալ, որ իշխանությունում եղած դավաճանների ամբոխին պաշտպանում են ոչ միայն ուժայինները, այլև որոշ հզոր տերությունների հատուկ ծառայությունները: Հայերի վերաբերմունքը ԱՄՆ-ին և Բրիտանիային առանց այս էլ վատացել էր պատերազմի ժամանակ: Իսկ եթե պարզվի նաև, որ հենց այդ երկրներն են պաշտպանում այն անձանց, որոնց հայերը նենգ ու ստոր դավաճան են համարում, ապա հայ ժողովուրդն ընդմիշը երեսը կթեքի ԱՄՆ-ից ու Բրիտանիայից:
Այնպես որ առանց հեղինակության և այլ կորուստների չի ստացվի ձախողված գործիչներին երկար պահել իշխանությունում: Բայց երկրում թողնել նրանց նույնպես վտանգավոր է. նրանց տրիբունալի կտան, իսկ թե այնտեղ ով և ինչպես կպահի իրեն և ինչ կպատմի, անհայտ է: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, բոլորը շուտով պարզապես կանհետանան երկրից: Իսկ թե որտեղ կկարողանան ապրել, դա էլ է մեծ հարց: Չէ՞ որ հայերն ամենուրեք են: Եվ բոլոր հայերի համար նրանք հիմա դավաճան ու ծախու են:
Հայ հայրենասեր
Հ.Գ. Այս հոդվածը, որի հեղինակը հանդես է գալիս «Հայ հայրենասեր» ծածկանունով, հոգևորական Ռուբեն Մկրտչյանն անցած նոյեմբերի 15-ին թախանձագին հորդորում էր մինչև վերջ ուշադիր կարդալ: Անցել է չորս ամիս, և հեղինակի տեղեկություններն ու թեզերը մեկը մյուսի հետևից հաստատվում են:
Աղբյուրը՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=4610189129053098&id=100001861706250