f

Անկախ

Իրավական առումով անգամ մոլի ազգադավները գիտեն, որ ազատումը ապօրինի է, ու հայցը պիտի բավարարվի. Արփինե Հովհաննիսյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման մասին


Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վստահ եմ, որ մամուլում հայտնված տեղեկությունները իշխանությունների կողմից Օ. Գասպարյանի գործով դատավորի վրա ճնշումների մասով համապատասխանում են իրականությանը: Ավելին` շատ տաղանդավոր պետք չի լինել, որպիսի հասկանալի լինի` ովքեր կարող են իրենց վրա վերցնել այդ անբարո ճնշումների բեռը: Անուն առ անուն` հաջորդիվ:

Դատավորին չեմ ճանաչում, Մ. Պետրոսյանին նկարագրում են որպես առողջ ամբիցիաներ ունեցող պատրաստված երիտասարդ:

Ուզում եմ անկեղծ լինենք, բեռն իր վրա գուցե իսկապես անհամաչափ է` իրավական, քաղաքական ու բարոյական առումով:

ԻՐԱՎԱԿԱՆ առումով անգամ մոլի ազգադավները գիտեն, որ ազատումը ապօրինի է, ու հայցը պիտի բավարարվի:

Այստեղ կարելի է վիճել հայցի տեսակների մասին, բայց ոչ հայցի բավարարման միանշանակության մասով: Սա ամենահեշտ ու պակաս էմոցիոնալ լուծումն է, որ պահանջում է ընդամենը հավատարիմ մնալ դատավորի երդմանը: Ու առանց արհեստական ձգձգումների դադարեցնել արատավոր շղթան, արագ կիրառել հայցի ապահովում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ առումով դատավորը պիտի պատասխանի անձամբ իր մասով սրիկայի հայտնի ձևակերպմանը (վնգստալ) ու հիշի, որ տուրք տալով այդ ճնշումներին` ինքը այո է ասում անգրագետ անհայրենիքների` «դատարանները վերցնելու» ցանկությանը ու իր գործընկերների հանդեպ 3 տարվա ընթացքում կատարված նողկալի արարքներին:

Ամենածանրը ԲԱՐՈՅԱԿԱՆ հարթությունն է, բանակը խոսել է պետականության խարխլման, բանակի քայքայման ու դրա մեղավորի մասին: Եվ այդ մեղավորը նույն այն մարդն է, որ զոհել է, մատաղ է արել 5000-ից ավելի երեխա, գերիներին պատանդ է թողել թշնամու մոտ, երկիրը կործանել, հանձնել, վաճառել է ու դեռ քնում ու արթնանում է: Դատավորը պիտի ընտրի բանակի ու բանակը վարկաբեկողի ու ավերողի միջև, պետության ու պետությունը կործանողի միջև, արժանապատիվ զինվորների ու մեհրիբանի նկարի տակ ալիևին գովացող անարժանապատիվ թմրամոլի միջև:

Այս բառերը ներքին համոզման խնդիր են, վստահ եմ` ցինիկ նիկոլականները հենց այս նույն պետություն, բանակ և այլ բառերով. արդարացնում են իրենց իշխանության մնալը, տհաս մտքեր հայտնելը և այլն: Դատավորը պիտի ընտրի` իրավունքի ու ապօրինության, ապաքաղաքական ու քաղաքական դատարանների, զոհի ու զոհի դահիճի միջև: Սա անձնական ընտրություն է` ողջ կյանքի համար:

Ծանր բեռ է, հատկապես, որ անձամբ ինձ համար բանակի հայտարությունից հետո տարբեր այլ ելքեր կային, քան վարչական դատարան դիմելը ու լուծում ակնկալելը մեկ դատավորից: Ծանր բեռ է, բայց նաև սահմանային իրավիճակներում են բացահայտվում մարդու թե՜ դրական ու թե՜ ՝բացասական կողմերը ու արժեհամակարգը: Սպասենք:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին