f

Անկախ

Ճամբարակ խոշորացված համայնքում բացվել է ներհամայնքային տրանսպորտային երթուղի


Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում արդեն մեկ շաբաթ է, ինչ բացվել եւ գործում է տրանսպորտային երթուղի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, երթուղին գործում է Ճամբարակ-Ձորավանք ուղղությամբ՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքը, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք գյուղերը։

«Համայնքապետարանը պայմանագիր է կնքել երթուղին սպասարկող քաղաքացիական անձի հետ, ով տրամադրել է իրեն պատկանող տրանսպորտային միջոցը։ Համայնքապետարանն ապահովում է վառելիքը եւ վճարում աշխատավարձը, իսկ ուղեվարձից առաջացած գումարներն ուղղվում են մեքենայի պահպանման ծախսերին ու այլ կարիքներին։ Երթուղուց առայժմ դուրս են մնում Անտառամեջ եւ Կալավան գյուղերը, քանի որ դրանք սպասարկվող գծից գտնվում են մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե երթուղին արդարացնի սպասելիքները, ապա այդ գյուղերը եւս կընդգրկվեն սպասարկման տիրույթում։ Սա շատ կարեւոր ու պահանջված ձեռնարկ էր, քանի որ ունենք երթեւեկող ուսուցիչներ, գյուղերից Ճամբարակի արվեստի ու երաժշտական դպրոցներ պարապմունքների ժամանող աշակերտներ։ Ուղեվարձը կազմում է 200-250 դրամ»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Գեղարքունիքի մարզ ճամբարակ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին