Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆում:
Մրցումային առաջին օրը Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում հաղթեց Կարլսենը, իսկ երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մարտի 17-ին գրոսմայստերները կանցկացնեն 3-4 պարտիա:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար: