f

Անկախ

Գերիների ու կրթության հարցերով


Գերիների ու կրթության հարցերով։

Մամուլից տեղեկանում ենք, որ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Աննա Լինդեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նփ-ի հետ բոլոր հարցերը լուծում է։ Նա նաև նշել է, որ գերիների հարց չկա. նոյեմբերի 10-ից հետո գերևարել են 60-ից ավել հայ զինծառայող։

Ադրբեջանական կողմը վերջիններս դիտարկում է ոչ թե որպես ռազմագերի, այլ տեռորիստ։ Իհարկե, ադրբեջանցիք ընդհանրապես և Ալիևը մասնավորապես ստում են։ Բայց խնդիր կա. այդ 60-ից ավելի զինծառայողները ո՞նց գերի ընկան։

Ու այստեղ կրկին պիտի մտաբերենք կառավարման որևէ հմտությունից զուրկ նփ-ին։ Նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո տեղում որոշում են սահմանագիծը։ Հայկական կողմից խնդրին մասնակցում է նփ-ական մի տխմար. ինչպես իր շեֆը անգրագետ, քարտեզագրությունից պրիմիտիվ պատկերացումներ ունեցող։ Նա հստակ չի պատկերացնում, թե ո՞րտեղ են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Արդյունքում դրանք անցնում են Ադրբեջանին քիչ է, այդ գյուղերը պաշտպանող գյումրեցի զինվորները գերևարվում են։ Սա նաև փաստում է, որ կրթություն չունեցող, գիտելիքներից ու կառավարման տեսությունից և պրակտիկայից զուրկ տգետները չպետք է պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն։

Նփ-ն բացառություն չէ։ Ի վիճակի լիներ կարգին հրահանգներ կտար։ Վերցնենք, օրինակ, ընդդիմության "կարկառուն" ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին։ Պարզվում է սա էլ բարձրագույն կրթություն չունի։ Ավարտել է ինչ-որ կոմերցիայի և իրավունքի ինստիտուտ, որը կայք չունի, ոչինչ չունի (բացի 3հարկանի մի շենքի լուսանկարից), ապա ավարտել է մարդու իրավունքների Վարշավայի բարձրագույն դասընթացը և Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

ԱԺ կայքում Նշվում է միայն ավարտի տարին։ Ի՞նչքան է սովորել պարզ չէ. մեկ շաբաթ, մեկ ամիս, երկու ամիս։

Լսեք, տեղեկատվության այս ծավալից չի բխում, որ մարդը բարձրագույն կրթություն ունի։ Գուցե ս՞ա է պատճառը, որ սույն "խիստ ընդդիմադիր" պարոնը ԱԺ-ում նիկոլ-2 է խաղում. ոչ մի կրեատիվ գործողություն, կրուտիտ, մուտիտ և նման բաներ։

Վերցնենք նաև ՀՀ նախագահ աս-ին։ Որ լրագրողը սրա հետ ինտերվյու է անում, սա պահանջում է, որ իրեն դիմեն "դոկտոր սարգսյան" դիմելաձևով։ Բայց ի՞նչի դոկտոր ես։ Ֆիզիկամաթեմատիկական գ.թ. - հասկացանք։ Ասել կուզի փիլիսոփայության դոկտոր ես։ Հ՞ետո։ Գիտությունների դոկտոր չես, չ՞է։ Ի՞նչի ես հասարակությանը մոլորեցնում։

Ու մի բան էլ, ժամանակն է օրենք ընդունել և ստիպել նման պաշտոնյաներին իրենց կրթական ցենզը փաստող դիպլոմների պատճենները կախեն կենսագրական կայքերում։

Հրանտ Բագրատյան ՖԲ Գրառում բարձրագույն կրթություն

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին