«Բոինգ» օդանավի անհետացման դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթման հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը։
«Հիմա աշխատանքները տարվում են, որ օդանավը վերադարձվի»,- նշեց Հարությունյանը։
Հարցին՝ արդյոք իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա, Հարությունյանը պատասխանեց. «Այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան»։