f

Անկախ

Գեներալ ներկայացնողն ակտիվ ՔՊ-ական է. Ռուբեն Մելիքյանը՝ Կապանի դիրքերի տեսանյութի շուրջ գործընթացների մասին. NEWS.am


Սյունիքի մարզի Կապանի դիրքերից երեկ՝ մարտի 14-ին, տարածված աղմկահարույց տեսանյութի հետ կապված կեսգիշերին Ռազմական ոստիկանություն հրավիրված հենակետի պատասխանատու, կամավորական Արտակ Հարությունյանը բանավոր ձեւով ներկայացրել է դիրքում առկա բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Ներկայացվել են նաեւ այն խնդիրները, որոնք տեսանյութում չկան։ Մենք նախընտրեցինք գրավոր բացատրություն այդ պահին չտալ այն պատճառով, որ մեզ համար անհասկանալի էր այդ շտապողականության պատճառները։ Չենք բացառում, որ մոտակա 1-2 օրերի ընթացքում նորից հրավիրվենք, համաձայնության գանք եւ գրավոր բացատրություն տրվի»,- նշեց փաստաբանը։

Մելիքյանի խոսքով՝ այդ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթը որոշակիորեն անհասկանալի է. «Դա այն պարզ պատճառով, որ գործ ունենք ամբողջությամբ հակառակորդի կողմից դիտարկվող դիրքի հետ, եւ այնտեղ որեւէ գաղտնիք չի կարող լինել»։

Ռուբեն Մելիքյանը չբացառեց, որ այդ գործընթացում կա նաեւ քաղաքական բաղադրիչ. «Որովհետեւ ակնհայտ փաստերը հերքում էր իմքայլականը, որը որպես գեներալ ներկայացող, զինվորական համազգեստ հագած տղամարդ էր։  Ամենատարրական բանը, որ տեսանյութում ասվում է՝ ցուրտ է, բայց հերքում ու ասում են՝ ցուրտ չի, իսկ մարդկանց բերանից գոլորշի է դուրս գալիս»։

Հարցին, իր կարծիքով, հնարավո՞ր է, որ դեպքի առթիվ հարուցվի քրեական գործ ու Արտակ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում կայացվի, Ռուբեն Մելիքյանը չբացառեց.

«Երեկ արդեն զգացվեց քաղաքական կողմն այս ամենի։ Կոնկրետ բավականին ակտիվ իմքայլականը, որը ներկայանում էր որպես գեներալ, փորձում էր ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր տարածում։ Այդ պատճառով քաղաքական որոշակի ճնշումների հետեւանքով քաղաքական հետապնդումը չի բացառվում։ Այնուամենայնիվ Ռազմական ոստիկանությունում մեզ նման հեռանկարի մասին որեւէ մտավախությանը տեղ չտվեց»։

Հարցին՝ արդյոք Արտակ Հարությունյանը զղջո՞ւմ է դիրքի պայմանները նկարահանելու համար, Մելիքյանն ասաց. «Նա ընդհանրապես չի զղջում նկարահանելու համար։ Նշեմ, որ դա հրապարակմանը չի վերաբերում, որովհետեւ հրապարակման վերաբերյալ Արտակ Հարությունյանի մոտ նույնպես հարցեր կան»։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այդ հրապարակման արդյունքում որոշ խնդիրներ արդեն իսկ լուծվել են տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով։

Փաստաբանը պատմեց, որ կամավորական Արտակ Հարությունյանը զինվորականների ընտանիքից է. «Նրա հայրը եղել է զորամասի հրամանատար, Արցախյան առաջին պատերազմում զոհվել է իր եղբայրը։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը լավ պատկերացնում է զինվորական գործը եւ պատասխանատու է մոտենում իր հարցերին։ Նա արտասահմանից եկել ու մասնակցել է պատերազմին, հիմա էլ կամավորական հիմունքներով շարունակում է իր ծառայությունը»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվեց եւ բուռն քննադատությունների առիթ դարձավ մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերեւույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու եւ ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:

Ռուբեն Մելիքյան Կապան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին