f

Անկախ

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՆ


Ես միշտ ասել եմ, որ հանրային կենտրոնացման կիզակետը ցրելու գործում այս իշխանությունները չունեն իրենց հավասարը։ Ի նկատի ունեմ կարճ ժամանակահատվածում այնքան դեստրուկտիվ քայլերի կատարումը, որոնց հակազդելը ուղղակի դառնում է անհնար, կամ էլ ուղղակի դիֆերենցում է հանրությանը ամենատարբեր հարթություններում։ Վերջին կարճ շրջանի իրադարձություններն են՝

1. Օնիկ Գասպարյանի՝ նողկալի նահանջը և ոչինչ չասող բազմաբովանդակ տողերը։

2. Գենշտաբի գեներալների՝ նողկալի աղիքաբնակությունը։

3. Դոլմամայի հետ կապված թնջուկը, որտեղ այս իշխանությունները պատժում են ակտիվ նիկոլականին։

4. Սոս Ջանիբեկյանի՝ վարտիքային երազանքը և զուգարանակոնքային ֆոտոշարքը։

5. Արման Բաբաջանյանի՝ լցված պամպերսների արդյունքում արած ամպագորգոռ խոստումները...

6. Դանիել Իոաննիսյանի և պոակի՝ «տեցիկռուգյան ռազբորկաները»...

7. Մարալ Նաջարյանի գերությունից ազատումը Լիբանանի կառավարության ջանքերով և այսօրվա իշխանությունների ավանտյուր՝ իրենց վերագրումը, ընդ որում նաև ազգաքանդ «Ազատություն» ռադիոկայանի բերանով։

8. Արմեն Սարգսյանի՝ կարճատև կարդիոհիվանդությունը և խորհրդավոր հանդիպումները։

9. Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի մոլագարության բավարարումը՝ հանդիպում կազմակերպելով իրենց իսկ կողմից կատարված, կանխամտածված հանցագործության զոհերի հետ։

Մի խոսքով կարելի է էլի թվել, սակայն տեսեք թե միայն այս իմ թվածով, ընդդիմադիր հանրությունը արդեն տրոհվում է մասերի՝ իր ուշադրությունը ֆոկուսացնելով այն խնդրի վրա, որն իրեն ամենաշատն է խոցել։ Ասեմ ավելին, օրեցօր ավելի ու ավելի նոր կիզակետային իրադարձություններ են մատուցվում հանրությանը և դրանց բազմաթիվության շնորհիվ նախկին շոկային փաստերը կորցնում են իրենց ակտուալությունը և սկսում մոռացվել և արժեզրկվել։ Դրանից նրանց հետևանքները չեն վերանում և մենք ազգովի, միևնույնն է պատասխանատվություն ենք կրում այս իշխանությունների ջանասրաբար ստեղծված դեստրուկցիաների համար։ Սակայն խնդիրը նրանում է, որ մենք դա անում ենք տրոհված և մեր ձայնը դիսոնանսի մեջ մտնելով մեր համախոհների ձայնի հետ, որոնք առաջնային են համարում այս իշխանությունների այսօր առաջացրած խնդիրներից այլերը, վերածվում է ժխորի, չունենալով միասնականություն ոչ թե այն պատճառով, որ հանրությունը միաձայն չէ Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան-ստահակ լինելու հարցում, կամ «իմքայլականների»՝ ուսապարկային-ծաղրածույության հարցում, կամ էլ այն հարցում, որ այս իշխանությունները վերջնականորեն կործանում են մեր Հայրենիքը, այլ ուշադրությունը սևեռելով ավելի նեղ կիզակետային հարցերի վրա, ունենում է տարաձայնություններ, թե որ իրադարձությունն է ավելի ազգաքանդ ու դեստրուկտիվ...

Սա ուղղակի մտորումներ են, որոնց հետ կարող եք համաձայն չլինել, բայց խնդրում եմ ուղղակի նշեք այս նշածս իրադարձությունների ժամանակահատվածում ՀՀ-ում տեղի ունեցած գեթ մեկ կոնստրուկտիվ իրադարձություն։ Ասեմ ավելին՝ որևե մեկդ կարո՞ղ եք նշել վերջին կես տարվա ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած գոնե մեկ կոնստրուկտիվ իրադաձություն, որի նախաձեռնողը եղել են այս իշխանությունները...

#կրում_ենք

#նիկոլ_դավաճան

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին