f

Անկախ

Վերջին օրերին ուշադրությամբ ու նաև զայրույթով հետևում եմ ՀՅԴ-ի դեմ մեկը մյուսին հաջորդող հարցազրույցներին ու հոդվածներին


Վերջին օրերին ուշադրությամբ ու նաև զայրույթով հետևում եմ ՀՅԴ-ի դեմ մեկը մյուսին հաջորդող հարցազրույցներին ու հոդվածներին և իհարկե այն հրճվանքին որ դրանից ապրում են ապազգային ու մասնավորապես սոռոսական գործակալներն ու արևմտամետ շրջանակները:

Ու այս ընթացքում մի բան ինձ զարմանք է պատճառում: Նրանք, ովքեր 130-ամյա կուսակցության հայաստանյան կառույցին մեղադրում են ժամանակի իշխանություններին մաս կազմելու և չապացուցված «թալանին» մասնակից դառնալու մեջ միևնույն ժամանակ նույն կառույցին քննադատում են նրա համար, որ չի հաշտվում ներկա իշխանությունների բացահայտ ու ապացուցված դավաճանության հետ ու ակտիվորեն մասնակցում է հայրենիքի փրկության շարժմանը:

Նրանք, ովքեր սփյուռքում նստած փորձում են ուղեգիծ թելադրել հայաստանյան կառույցին, նույն ժամանակ սփյուռքից ներկա իշխանություններին քննադատողներին կոչ են անում չմիջամտել հայաստանյան ներքաղաքական կյանքին:

Նման մոտեցումը լավագույն դեպքում կարող է «երեսպաշտություն» կոչվել:

ՀՅԴ կուսակցության անդամ չեմ, բայց որպես ավելի քան 40 տարիների համակիր ինձ իրավունք եմ վերապահում բարձր ձայնով հայտարարել, որ ինձ համար իսկական ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ նա է, ով այսօր Բաղրամյանում փողոց է փակում, մեգաֆոնը ձեռքն առած դավաճան է կոչում Արցախը վաճառած իշխանություններին, հալածվում ու ծեծվում է դավաճանին ծառայող ոստիկանության կողմից, բայց չի հանդուրժում իր ժողովրդի նվաստացումն ու չի նահանջում:

Այսօր հայրենքի փրկության համար հրապարակում պայքարող Դաշնակցությունը հենց այն կուսակցությունն է, որին մարտնչող ու չհանձնվող ոգու պատճառով համակրել եմ 1980-ական թվականներից ու այդ մասին միշտ հայտարարել եմ ու կհայտարարեմ հպարտությամբ:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում ՀՅԴ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին