Ադրբեջանը դիմում է ներկայացրել այն նույն դրույթով, ինչ եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆինանսական անկախության մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համար «A» կարգավիճակ ստանալու նպատակով: Այս մասին մարտի 13-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են զրկել օմբուդսմենին ֆինանսական անկախությունից:
«Մենք «A» կարգավիճակ ունենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս ընտրել եւ ընտրվել ղեկավար պաշտոններին տարբեր միջազգային կազմակերպություններում: Բացի այդ, կարելի է ելույթ ունենալ այնպիսի հարթակներում, որոնց չեն կարող հավակնել «B» կարգավիճակ ունեցող երկրները, օրինակ՝ Ադրբեջանը: Դա խոսում է այն մասին, որ նրանք կախված են կառավարությունից, եւ նրանց զեկույցը պակաս հուսալի է: Եթե չլիներ մեր կարգավիճակը, ապա միջազգային մակարդակում նրանք կհավատային Ադրբեջանի բազմաթիվ կեղծ զեկույցներին»,- հավելեց Թաթոյանը:.
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են Մարդու իրավունքների պաշտպանին զրկել ֆինանսական անկախության սահմանադրական երաշխիքից: Նման անկախությունը ամրագրված է «Օմբուդսմենի մասին» սահմանադրական օրենքով, համաձայն որի օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով հատկացումների տարեկան չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումներից: