f

Անկախ

Աննա, ինչո՞ւ ես անունդ խարանում, ղեկավարդ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի»՝ ինչպես հանձնեց Շուշին․Մելիքյան


Ինչո՞ւ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան։ Ախր ղեկավարդ մեր իմացած ղեկավարների նման չէ,  օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի»՝ ինչպես հանձնեց Շուշին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի՝ քննիչին հնարավոր ցուցում տալու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Երեկ երեկոյան շատ տհաճ զգացողություն ունեցա, երբ «168 ժամ»-ում հայտնվեց հայր եւ որդի Հայրապետյանների վերաբերյալ քրեական վարույթին վարչապետի օգնականի առնվազն «միջամտությունը» (մեղմ եմ ասում) հիմնավորող տեսանյութը։

Շատ տհաճ զգացողություն ունեցա, քանի որ այդ բացահայտման «գլխավոր հերոսին»՝ Աննա Վարդապետյանին, շատ լավ ճանաչում եմ։ Եվ ոմանք, դա իմանալով, այսօր ինձ նույնիսկ մեղադրում էին անսկզբունքայնության մեջ։ «Դե բա հո դու Աննային չէիր կպնի։ Պարզ ա, պարզ ա...»։

Այո՛, Աննա Վարդապետյանի հետ ես մտերիմ գործընկերային ու ընկերական հարաբերություններ եմ ունեցել դեռ 2007-2008 թվականներից ի վեր, երբ միասին աշխատել ենք Վճռաբեկ դատարանում եւ միասին ակտիվորեն մասնակցել ենք մեր երկրում «նախադեպային իրավունքի» համակարգի ձեւավորման գործընթացին։ Ես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականն էի, Աննան՝ քրեական պալատի նախագահի խորհրդականը։

Աննան բարձրակարգ պրոֆեսիոնալ է եւ շատ աշխատասեր, կամային ու բծախնդիր մարդ։ Վերջին անգամ Աննային տեսել եմ երեւի մեկ տարի առաջ՝ համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք, երբ նոր-նոր էր նշանակվել վարչապետի օգնական (ինձ համար անակնկալ էր նրա համաձայնությունն աշխատել այդ մարդու հետ): Մի կարճ բան եմ ի սրտե մաղթել՝ «անփորձանք, Աննա ջան»։

Ու հիմա՝ այսպիսի փաստ...

Չեմ ցանկանում իրավապաշտպանական տեսանկյունից դիտարկել հարցը։ Կարծում եմ՝ այդ հարթության մեջ ամեն ինչ հստակ է։ Փոխարենը կցանկանայի հարցը դիտարկել զուտ մարդկային հարթության մեջ։

Ինչո՞ւ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան։ Ինչո՞ւ։ Ախր ղեկավարդ մեր իմացած ղեկավարների նման չէ,  օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի»՝ ինչպես հանձնեց Շուշին (դու լավ գիտես Շուշիի նկատմամբ իմ հատուկ վերաբերմունքի մասին)։ Լավ, ասենք թե՝ «հիմա» ունես իշխանություն բոլոր քննիչների, շատ դատախազների, որոշ դատավորների նկատմամբ, բա ի՞նչ ես անելու «հետո»,  չէ՞ որ վաղ թե ուշ «հետո»-ն գալու է (ես կարծում եմ՝ վաղ, դու երեւի կարծում ես՝ ուշ, բայց գալու է, չէ՞): Արդյո՞ք ղեկավարդ արժանի է նրա համար «մահապարտ» դառնալուն մի մարդ, ով ցանկացած պարագայում պատմության մեջ նզովյալի տիտղոս է ունենալու։ Ու եթե նա կարողացել է «խելքդ ուտել» իր անմեղության մասին հեքիաթներով, ապա դու հո լավ գիտես՝ ինչ է պատասխանատվությունը, կարո՞ղ ես ցույց տալ մի պատմական օրինակ, երբ հայրենիք կորցրած որեւէ ղեկավար պատմության դատաստանում «ճանաչվել է» անմեղ։ Ինչո՞ւ  ես անունդ անջնջելիորեն խարանում։ Ինչո՞ւ: Չէ՞ որ քեզ շրջապատող բոլոր կամակատարներից ու փալասներից, բոլոր առումներով, մի քանի գլուխ բարձր ես։ Չեմ կարողանում հասկանալ։

Ախր չկա որեւէ «բարոյական համակարգ», որի շրջանակներում հնարավոր կլիներ արդարացնել ղեկավարիդ հակառակորդների դեմ վատություններ անելու ընդգծված «ջանասիրությունդ»։ Ախր բաներ եք անում, որ մեր երկրում երբեք չի արվել։ Օրինակ՝ հայրերի համար որդիներին պատժելը։

Վատն այն է, որ խիստ վիճելի է կա՞ դեռ հետդարձ, թե արդեն չկա...

ՀԳ. Կներես, որ կիսաանձնական բաներ եմ գրել հրապարակավ։ Ղեկավարդ է անձնականը հրապարակայնացնելու «դրոշակակիրը», ու նրա հանձնակատարությունը ստանձնելով՝ ինչ-որ առումով ստանձնել ես նաեւ անձնականը հանրայնացնելու նոր կանոնի համար պատասխանատվությունը»։

Ռուբեն Մելիքյան Աննա Վարդապետյան խմբագրի ընտրանի

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին