f

Անկախ

Վարդապետյանն իր նախաձեռնությամբ չի ստանձնել կառավարության ռեպրեսիվ մեքենայի կուրացիայի առաքելությունը. «Իմ ձայնը»


Երկրի իրավապահ համակարգը գործել եւ գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես են խմբագրում արդարադատությունը

Ինչպես քննիչներ են անվանում վարչապետի իրավական հարցերով խորհրդական տիկնոջը՝ «գեներալ Վլասովը»,  ուղղակի նշանակված է որպես քրեական գործերով անմիջական կուրացիա անող։ Այս մասին շշուկներ վաղուց կային, բայց երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեսանյութը լրիվ բացահայտեց իրականությունը։ Պարզվում է այս տիկինը, ոչ միայն զանգերով է ցուցումներ տալիս քրեական գործերի վերաբերյալ, այլեւ անմիջականորեն մասնակցում է դատավարական փաստաթղթերի կազմմանը։ Ու թեեւ երեկվանից շրջանառվում է «մանր խմբագրումներ» անելու թեզը, ասես ոչ մի արտասովոր բան չկա, որ վարչապետի խորհրդականն է այդ խմբագրումների հեղինակը, այս տեսանյութը բացահայտում է իրավապահ համակարգի նկատմամբ ներգործության հանցավոր համակարգը։ Իրավապահների թեթեւ ձեռքով սույն տիկնոջը հասանելի են դառնում նաեւ բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման ապացույց։ Բայց սա գործադիրի կողմից իրավապահների նկատմամբ ներգործության բացահայտված ընդամենը մեկ դեպքն է։ Իսկ քանի- քանի ահազանգեր են եղել վերջին երկու տարվա ընթացքում, որ քրեական գործերը կարվում են գործադիրի անմիջական ցուցումներով։ Քանի- քանի հանցավոր ցուցումներ են եղել քննիչներին, դատախազներին եւ առանձին դատավորներին՝ քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործերով։ Ըստ էության բոլոր աղմկահարույց գործերն են «խմբագրվել» գործադիրի «Աննաների» եւ մյուսների կողմից։

Արդյունքում քաղաքական պատվերների ռեպրեսիվ մեքենան գրեթե երեք տարի է, ինչ անխափան գործում է։ Դա է պատճառը, որ շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը: Երկրի իրավապահ համակարգը գործել եւ գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Բայց կան «Վլասովների» եւ «Բերիաների» ցուցումներ։ Սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետեւ գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաեւ նախկիններին։ Ամեն ինչ կատարվում է վերեւից իջեցված պլանի շրջանակներում։ Եվ եթե այս մի փոքրիկ հրապարակումը բացահայտում է ողջ մեխանիզմը, ապա, ըստ էության, բազմաթիվ քրեական գործերով՝ Մարտի 1-ի, «Տուշոնկաների», «Հարավկովկասյան երկաթուղու», «Հայաստան համահայկական հիմնադրամի» եւ բազմաթիվ այլ քրեական գործերով աշխատել է նույն պլանը։ Աննա Վարդապետյանն, իհարկե իր նախաձեռնությամբ չի ստանձնել կառավարության ռեպրեսիվ մեքենայի կուրացիայի առաքելությունը։ Նա կատարել է կոնկրետ մարդու կոնկրետ հանձնարարություններ։ Բայց ոչ ոք իրեն չէր զրկել ապօրինի հրահանգներ կատարելուց հրաժարվելու իրավունքից։ Վաղն այսպիսի համակարգի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, բայց եւ անմասն չեն մնալու այն մարդիկ, ում օգտագործել են որպես գործիք այս հանցավոր համակարգում՝ վարչապետի խորհրդականները, այլ պաշտոնյաները, քննիչներն ու դատախազները։ «Շարքային կատարող» լինելու արդարացումը նրանց չի փրկելու»։

Իմ Ձայնը

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին