f

Անկախ

Ն․Փաշինյանը Արցախի դատախազությունում հարուցված գործով պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա․ ԱՀ ԱԺ պատգամավոր


Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի արած հայտարարության կապակցությամբ։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները եւ արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, եւ թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջեւ մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ՝ նպաստ բերելու հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնեական ու ոչ պաշտոնեական լիազորություններից ու հնարավորություններից»:

Հանցագործության մասին հաղորդումը Արցախի գլխավոր դատախազին ներկայացրել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ Ազգային ժողովում։ NEWS.am-ի հետ զրույցում Մետաքսյա Հակոբյանն ասաց, որ այդ հայտարարությունն արվել է բացահայտ եւ այն էլ Արցախի Հանրապետության նախագահի շուրթերից։ Հարցին, ըստ իրեն, արդյո՞ք սա նախագահի կողմից հուշո՞ւմ էր, որպեսզի հանցագործության մասին հաղորդում ներկայացվի, պատգամավորը նախ անդրադարձավ Ա․ Հարությունյանի քաղաքական անցյալին. «Ովքեր ճանաչում են Արայիկ Հարությունյանին որպես հանրային գործիչ, շատ լավ գիտեն, թե ինքն ինչ խորամանկ է։ Այդ մարդու խորամանկությանն աստիճան չկա։ 2019 թվականից, երբ քարոզարշավն արդեն սկսվում էր, ինքը հանդես եկավ որպես նոր դեմք, բայց Արցախում Արայիկ Հարությունյանից հին չկա։ Նա ամենահին իշխանական թեւից է եղել։ 2007 թվականից եղել է Արցախի վարչապետը եւ ամբողջ այդ քրեաօլիգարխիկ աշխարհի հիմնադիրը, կոռուպցիոն համակարգի ներդրողը հենց Արայիկ Հարությունյանն է եղել։ Մենք վստահ ենք, որ Արայիկ Հարությունյանը երբեք ոչինչ պատահական չի անում։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, եւ դա օգտագործել է ի շահ իր սեփական գրպանի։ Ինքն ի շահ իրեն՝ ամեն ինչը խաղացնում է։ Դեկտեմբերի 15-ի այդ հայտարարության յուրաքանչյուր տող մտածված էր։ Նույնիսկ հայտարարություն էր արել, թե դուրս է գալիս «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից։ Նա ոչ միայն խորամանկ է, այլեւ սուտասան։ Արայիկ Հարությունյանի սուտասան լինելը հանրության համար նույնպես նորմալ է դարձել, դրանով նա իր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում է։ Նա պատահմամբ չէր արել այդ հայտարարությունը, որ գա օրը եւ դա լինի այն փրփուրը, որից կախվելով ինքը գուցե կարողանա փրկվել»։

Ճշտող հարցին, ըստ իրեն, Արցախի նախագահն այդ հայտարարությունն արել է, որպեսզի հետագայում պատճառաբանի, թե իրեն Նիկոլ Փաշինյա՞նն է խոչընդոտել  կատարելու իր սահմանադրական լիազորությունները, Հակոբյանը դրական պատասխան տվեց․

«Ես Ազգային ժողովում արձագանքեցի, որ Արայիկ Հարությունյանի ասածով՝ այդ անձը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Արայիկ Հարությունյանը դա շատ պարզ ասաց, պարտադիր չէր, որ անունը տար»,- նշեց նա։

Անդրադառնալով պատերազմից հետո տարածված հայտնի ձայնագրությանը, որտեղ Արայիկ Հարությունյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին՝ Մետաքսյա Հակոբյանն ասաց, որ այդ ձայնագրությունն արվել էր հանրության համար.

«Ասեմ, որ նաեւ իմ ներկայությամբ է այդ մեղադրանքը հնչել, ես էլ եմ լսել։ Այդ դեպքից ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանից մենք լսել ենք հակառակը, թե Նիկոլ Փաշինյանը միակ հայրենասեր քաղաքական գործիչն է, որին ինքը երբեւէ ճանաչել է։ Կապիտուլյացիայի հայտարարությունից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը լրիվ փոխեց իր դիրքորոշումն ու սկսեց խոսել հակառակը. ասինքն՝ այս մարդը ճկուն խորամանկ է»։

Պատգամավորը հույս հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինն Արայիկ Հարությունյանին հրավիրելու է հարցաքննության. «Լավ կլինի, որ Արայիկ Հարությունյանը տա խոստովանական ցուցմունք։ Գոնե կտեսնենք, որ Արցախի նախագահն ունի տղամարդուն վայել պահվածք, բայց ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը խոստովանական ցուցմունք կտա։ Եթե նախաքննությունն ընթանալու է, քանի որ հայտարարություն անողն էլ հենց ինքն է, բնականաբար, որպես վկա պետք է ցուցմունք տա»։

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այս քրեական գործով պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա.

«Եթե օբյեկտիվ նախաքննություն ընթանա, ապա Նիկոլ Փաշինյանն այս գործով մեղադրյալի կարգավիճակ պիտի ունենա։ Եթե բացահայտվի, որ այդ անձը հենց Նիկոլ Փաշինյանն է, ապա ինքը պետք է դատարանի առաջ կանգնի որպես սահմանադրական կարգը տապալած անձ»։ Հարցին՝ արդյո՞ք, ինքը հույս ունի՞, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ կունենա, պատգամավորն արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, որպեսզի հանձնի Արցախը իր գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Կարծում եմ՝ արդար է, որ ինքը հենց Արցախում պատասխան տա իր արածների համար»։

 

Մետաքսյա Հակոբյան Նիկոլ Փաշինյան Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին