f

Անկախ

Հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթ սկսեցին. ԱԺ մուտքերը կշարունակվեն մնալ փակ. ուղիղ


«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթ սկսեցին դեպի Սայաթ-Նովա, Նալբանդյան, այնուհետեւ Կառավարության շենք երթուղիով. երթը կավարտեն կրկին Բաղրամյան պողոտայում։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մինչեւ երթի սկսելը նշեց, որ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը կշարունակվեն փակ մնալ։

«Այսօր ձեր մոտ քիչ հոգնածություն եմ տեսնում, նաեւ որոշակի ընկճվածություն։ Երեկ փակեցինք Դեմիրճյան պողոտան, որպեսզի թույլ չտանք պատգամավորներին՝ մուտք գործել։ Նրանցից ոմանք տնտեսական մուտքով, այն մուտքով, որով սոխ, սխտոր, կարտոֆիլ են տեղափոխում, այսօր որոշ ուսապարկեր այդ մուտքով տեղափոխվեցին Խորհրդարան։ Այդ պատգամավորները կամ ամեն օր հասարակությունից թաքնվելով, հասարակության զայրույթը տեսնելով, հաճախ նաեւ իրենց մաշկի վրա զգալով, պատերի տակով ման են գալու կամ կանգնելու են Հայաստանի կողքին։ Իրենք ունեն մեկ ընտրություն՝ կամ Նիկոլ կամ Հայաստան։ Մենք մեր շարժումը սկսել ենք հանուն մեր հայրենիքի փրկության։ Հետեւաբար եթե ԳՇ պետին կարողանան անօրինական ճանապարհով ազատել եւ ԳՇ պետը տեղիք տա նախագահի, վարչապետի հակաօրինական, հակասահմանադրական քայլերին եւ հեռանա, մեր պայքարը որեւէ կերպ չի տուժելու։ Զինված ուժերը քիչ առաջ արեց հայտարարություն՝ պնդելով իր տեսակետը, պահանջում է վարչապետի հրաժարականը, եւ մեր կարգախոսում որեւէ բան փոփոխության չի ենթարկվել»,- իր խոսքում նշեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 9-ին, հանրահավաքի ժամանակ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները փակեցին ԱԺ շենքի երկու մուտքերը, վրաններ դրեցին մուտքերի մոտ, որպեսզի պատգամավորները չկարողանան մուտք գործել խորհրդարանի շենք:

Այսօր, սակայն, ԱԺ պատգամավորները տնտեսական մուտքով մտել էին շենք եւ ԱԺ հանձնաժողովի նիստեր գումարել:

Շարժումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայրենիքի փրկության շարժում

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին