f

Անկախ

Դեմիրճյան փողոցը 4 ժամ է՝ ինչ փակ է. ոստիկանական ահռելի ուժեր են բերվել, ցուցարարները մտադիր են գիշերել այնտեղ. ուղիղ


Շուրջ 4 ժամ է ՝ ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Ազգային ժողովի մուտքը՝ Դեմիրճյան փողոցից, հայտարարելով, որ արգելելու են պատգամավորների ելումուտն ու մուտքը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչեւ պատգամավորները կկատարեն ժողովրդի պահանջը եւ իշխանությունից կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին։

Դեմիրճյան փողոցում վրաններ են տեղադրել, խարույկ վառել ու հայտարարել, որ գիշերելու են այնտեղ։

Ազգային ժողովի հարակից տարածքը՝ Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցում, հեղեղված է ոստիկաններով։ Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ գիշերը հնարավոր է ցուցարարներին ուժով ցրելու գործողություններ իրականացվեն։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ մայրաքաղաք ոստիկանական ուժեր են բերվում բոլոր մարզերից։ Նա դիմել է  այդ ոստիկաններին՝ կանգնել բանակի կողքին եւ չենթարկվել «խելագարի ապօրինի հրահանգներին»։ Սաղաթելյանը նաեւ հայտարարել է, որ իրենք մինչեւ վաղը 12։00–ը ժամանակ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության  մասին Փաշինյանի հայտարարությունները բլեֆ են։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։00–ին լրացել է ժամկետը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր ՍԴ դիմել՝ վիճարկելու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ինչն Արմեն Սարգսյանը չի արել։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է նախագահին ուղղված իր դիմումի պատասխանը։ Աշխատակազմից  ստացված գրության մեջ ասվում է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը «թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, եւ թե քաղաքական հետեւանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության եւ հայեցողության շրջանակում»։

հանրահավաք Հայրենիքի փրկության շարժում

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին