f

Անկախ

Մարտի 9-ից դասերը վերսկսե՞լ, թե՞ ոչ


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.

Ժողովրդի պահանջով դպրոցները, մանկապարտեզները, բուհերը և մյուս կրթական հաստատությունները մեկ շաբաթով փակվեցին։

Ողջ կրթական համակարգը փակելը հեշտ բան չէ, որովհետև կաթվածահար է արվում երկրի ողջ բնականոն կյանքը։ Եվ դա պետք է արվի միայն ու միայն հստակ ցուցումների,  հիմնավորումների դեպքում։

Ինչ կատարվեց մեզ մոտ։ Սա այն դեպքն է, երբ, բառիս բուն իմաստով ժողովրդի պահանջով, էմոցիոնալ ալիքի վրա որոշում կայացվեց կրթական համակարգի արտահերթ արձակուրդի։

Որոշման օրը Առողջապահության նախարարը հայտարարեց, որ իր երեխաներին երկուշաբթի հանգիստ կուղարկի դպրոց, ինչից մոտ երկու ժամ անց կրթության նախարարը հայտնեց դպրոցներում և մյուս հաստատություններում դասերը դադարեցնելու մասին։ Որտե՞ղ է հիմնավորումը։ Այդ պահին երկրում պաշտոնապես կար մեկ կորոնավիրուսով հիվանդ՝ մեկուսացված։  

Հիմա հարց  է ծագում. մարտի 9-ից դասերը վերսկսե՞լ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա աշխարհում և մեզ մոտ չկա իրավիճակի բարելավում։ Նվազագույնը մեկ հիվանդ կա, և ռիսկը գնալով մեծանալու է. այդպիսին է տենդենցը ողջ աշխարհում, մեր հարևան երկրներում, հետևաբար՝ նաև մեզ մոտ։ Այս պայմաններում պարզ չի դառնում, թե ինչո՛ւ նախորդ շաբաթ դասերը չեղարկվեցին, իսկ հաջորդ շաբաթ վերսկսվեցին։

Եթե դասերը չեն վերսկսվելու, ապա ծագում է շատ պարզ հարց՝ արդյո՞ք շուտ չկայացվեց նման որոշում, արդյոք արժե՞ր մեկ մեկուսացված հիվանդի պարագայում հապճեպ որոշում կայացնել։ Գուցե դասերը պետք էր դադարեցնել ավելի ու՞շ։

Անորոշությունը հիմա բավականին մեծ է։ Եվ մեծ են նաև ժողովրդի պահանջները, որոնք հաճախ փաստարկված չեն և հիմնված են իռացիոնալ վախի վրա։ Կառավարությունները հենց նրա համար են, որ կայացնեն սառը և պատասխանատու որոշումներ։ Հակառակ պարագայում անորոշությունը միայն ավելանալու է։ 

Այսպիսով, քանի որ հիմա մեզ մոտ հակառակ իրավիճակն է՝ ոչ թե կառավարությունն է որոշում և մարդկանց ասում՝ ինչպես վարվել, այլ՝ ֆեյսբուքահայությունը, ուրեմն, սիրելի ժողովուրդ, կենտրոնացեք, որոշեք և հրահանգեք կառավարությանը՝ դասերը վերսկսե՞լ, թե՞ շարունակել դադարը։  Այս ամենը շատ անլուրջ է։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Մարինե Սուքիասյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին