f

Անկախ

Նիկոլ Փաշինյանին և իր գլխավորած քաղաքական ուժին պետք է կիլոմետրերով հեռու պահել որևէ քաղաքական գործընթացից, այդ թվում` ընտրություններ կազմակերպելուց․ Ռուբեն Մելիքյան


Երեկվա դրությամբ իշխանությունները չհայտարարեցին, որ նրանք իրավունքի ուժով համարում են Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված: Փաստն այն է, որ մենք ունենք հինգ տարի ժամկետով նշանակված անձ, և չեմ պատկերացնում, թե ինչ տարբերակ կարող է լինել, որ   իրավունքին հակառակ գնալով՝ 5 տարվա ժամկետով նշանակված անձի լիազորությունները դադարեցվի. Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի հետ հակամարտությունում առավել կոշտ դիմադրություն, Մելիքյանը նշեց, որ խոսքը վերաբերում է, ոչ միայն Գլխավոր շտաբին, այլ նաև բանակային բոլոր կորպուսներին, վաշտի հրամանատարներին, որոնք միացել են հայտարարությանը, այսինքն՝ խոսքը  Զինված ուժերի մասին է։ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, թե չի կարծում, որ ինչ -որ մեկը Զինված ուժերի հետ կարող է գնալ կոշտ դիմակայության. «Հայտարարություններ կարող են հնչել դրանից այն կողմ, այս փոքր քաղաքական խմբակը չի կարող գնալ»:

 

Հարցին, թե խոսում են արտահերթ ընտրությունների մասին կոնսուլտացիաներ են իրականացվում, ընդդիմադիրներից ոմանք ընդունում են, ոմանք՝ ոչ, արդյո՞ք այս իշխանությունները կարող են կազմակերպել ընտրություններ, Մելիքյանը պատասխանեց.

«Ներկայիս իշխանություններին պետք է կիլոմետրերով հեռու պահել որևէ քաղաքական գործընթաց կազմակերպելուց, մարտի 1-ի հանրահավաքին ոչ միայն վարչական ռեսուրս օգտագործվեց, այլ շատ կարևոր է, որ մեր բոլորի հաշվին հետո վճարվեց այդ ճանապարհային ծախսերը: Այսինքն՝ իմ կողմից վճարված հարկերի հաշվին, կազմակերպվեց հանրահավաք, որտեղ մարդիկ ասում էին՝ Արցախը, Շուշին ադրբեջանական է, մեր ու մանուկ պետք է կոտորվեն, մենակ նախկիններն իշխանության չգան: Այս մարդիկ կիլոմետրերով պետք է հեռու մնան որևէ քաղաքական գործընթաց կազմակերպելուց և առաջին հերթին՝ ընտրություններից, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իր գլխավորած քաղաքական ուժը չպետք է լինի ընտրություն կազմակերպողի դերում, սա իմ համոզմունքն է»:

Նա նաև նշեց, որ շատերը «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից վախենում են, սակայն շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ հենց ռազմական հեղաշրջման եղանակով է հնարավոր եղել փրկել հայրենիքը և սահմանադրականությունը:

Ռուբեն Մելիքյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին