ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել իր մասնակցությունը 2024 թվականին նախագահական մրցավազքին, եթե պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը չառաջադրի իր թեկնածությունը: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարի: Ես խորապես մտածում եմ Ամերիկայի մասին», - հայտարարել է Պոմպեոն ՝ պատասխանելով ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր Դոնալդ Թրամփի `2024 թ. երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասին:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց դեմոկրատ Ջո Բայդենը: Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, չճանաչեց ընտրությունների արդյունքները և վիճարկեց դրանք դատարաններում:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք ՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր ընտրությունների արդյունքները:
Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է իմպիչմենտի մասին բանաձեւի ընդունման օգտին: Դրանից հետո Սենատը արդարացրեց Թրամփին: