f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛Իմ հեռախոսահամարին Դուք իրավունք չունեք զանգելու, եթե չեք ճանաչում ինձ, պարոն Մակարյան․ԱԱԾ նախկին պետ


Արթուր Վանեցյանն էր, որը երկու տարի առաջ Փաշինյանին ուղղված կանգ առնելու ու սթափվելու կոչով հանդես եկավ և ազատման դիմում գրեց, հիմա ակտիվ ընդդիմադիր քաղաքականությամբ է զբաղվում, հետո՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց, որը ազատվելուց հետո նոր պաշտոն ստացավ՝ նշանակվելով Ատոմակայանի տնօրեն։ Նրան հաջորդեց Միքայել Համբարձումյանը, որը թեև քաղաքական գործընթացներում ներգրավված չէ, բայց չի լռում, խոսում է, հարցազրույցներ է տալիս, իր մտահոգություններն է հայտնում երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, օրերս էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ միանում է Գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարությանը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ԱԱԾ վերջին տնօրենը Արմեն Աբազյանն է, որը դեռ չի ազատվել պաշտոնից, զբաղված է «ֆեյք» բռնելով ու առայժմ բավարարում է վարչապետի պահանջները․ տեսնենք՝ դա ինչքան կտեւի։

 

Նախկին չորսից միայն Էդուարդ Մարտիրոսյանը նախընտրեց համաձայնել ու մի «թեթեւ» գործի գնալ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։ Թեեւ շատերը տարակուսում էին, թե ինչպես է ԱԱԾ տնօրենը, որը երբեւէ կապ չի ունեցել էներգետիկ ոլորտի հետ, համաձայնում աշխատել Ատոմակայանի տնօրեն։ Նրա վեջը չի՝ երկիրը կործանվո՞ւմ է, թե՞ ավելի արագ է կործանվում, քան նախատեսված էր սցենարով, կարևորը՝ նա հիմա պաշտոն ունի, բարձր աշխատավարձ ու քարտուղարուհի։ Որոշեցինք ամեն դեպքում տեղեկանալ, թե ինչ է մտածում այս իրավիճակի մասին ԱԱԾ նախկին տնօրենը և զանգահարեցինք նրան։

Նախ քաղաքավարությունից ելնելով՝ հետաքրքրվեցինք նրա որպիսությամբ․ վաղուց չէինք շփվել հետը, գուցե, օրինակ, ինքն էլ է շատերիս պես ծանր տանում հայրենիքի կորուստն ու հազարավոր զոհերը, գիշերները չի քնում։ Ասաց, որ լավ է։ հետո ճշտեց՝ ո՞վ է իրեն զանգողը։ Նորից ներկայացանք․

-Լրագրող եմ, պարոն Մարտիրոսյան, «Հրապարակ» օրաթերթից։

-Հա, մենք ճանաչո՞ւմ ենք իրար։

-Երբ Դուք ԱԱԾ տնօրեն էիք, առիթ ունեցել ենք շփվելու։

-Բայց ես շատ կասկածում եմ, որ Դուք լրագրող եք։

-Իսկ ինչո՞վ է Ձեզ մոտ կասկած հարուցում իմ՝ լրագրող լինելը։

-Իմ հեռախոսահամարին Դուք իրավունք չունեք զանգելու, եթե չեք ճանաչում ինձ, պարոն Մակարյան։

-Ինչո՞ւ, ես բազմաթիվ մարդկանց հեռախոսահամարներին զանգում և հարցազրույց եմ անում։

-Ես անծանոթ մարդկանց հետ չեմ զրուցում։

Եվ անջատեց հեռախոսը։ Որոշեցինք SMS հաղորդագրությամբ բացատրել մեր զանգի իմաստը եւ նորից զանգեցինք։ Որոշ ժամանակ անց նա հետ զանգեց։ «Նորի՞ց եք զանգել ինձ»,-մուննաթ տոնի անցավ ԱԱԾ նախկին տնօրենը։

-Այո, ես Ձեզ գրեցի, պարոն Մարտիրսյան։

-Ճանաչո՞ւմ ենք մենք իրար, ասում եմ։

-Ասացի՝ այո, աշխատանքային կարգով շփվել ենք, Դուք ԱԱԾ տնօրեն եք եղել, ես՝ լրագրող, ես Ձեզ բազմիցս հարցեր եմ ուղղել, Դուք էլ, կարծեմ, ինձ դեմքով կճանաչեք։

-Ես չեմ հիշում, այ երբ որ Ձեր դեմքը տենամ, կճանաչեմ։ Հեռախոսով Ձեր դեմքը չի երևում, եղա՞վ։

-Ես Ձեզ ճանաչում եմ և ուզում եմ հարց տալ, պարոն Մարտիրոսյան։

-Ինձ շատ մարդ ա ճանաչում, հանրապետությունը ճանաչում ա որպես ԱԱԾ տնօրեն։

-Ինձ էլ հանրապետությունը ճանաչում է որպես լրագրող։

-Ես Ձեզ չեմ ճանաչում, ներկայանալով կարաք ցանկացած անձ ներկայանալ։

-Կարող ենք հանդիպել այդ դեպքում, պարոն Մարտիրոսյան։

-Ես ցանկություն չունեմ Ձեզ հետ հանդիպելու։ Ցտեսություն Ձեզ։

Այս խոսքերից հետո ԱԱԾ նախկին տնօրենը նորից անջատեց հեռախոսը՝ չթողնելով, որ միտքս ավարտեմ։ Չգիտեինք, որ այս տեխնիկայի դարում մարդուն զանգահարելը վիրավորանք կարող է դիտվել եւ պետք է հատուկ թույլտվություն ունենանք, ասենք, նախկինում իր ղեկավարած հիմնարկից, որ կարողանանք զանգել ու մի հարց տալ։ Երևի հատուկ դասընթացներ են հարկավոր կազմակերպել պաշտոն տալուց առաջ, որ սովորեն շփվել լրագրողների հետ եւ հասկանան, որ չի կարելի իրենց հետ քաղաքավարի խոսող մարդկանց նման կերպ պատասխանել։

 

Էդուարդ Մարտիրոսյան ՀՀ ԱԱԾ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին