f

Անկախ

Կոռուպցիոն նոր սխեմաներ. «Իմ Ձայնը» նախագծի հայտարարությունը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ Ձայնը» նախագիծը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։

Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների եւ դրանց օգտագործման նպատակայնության եւ արժանահավատության կապակցությամբ։ Արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Եվ մինչ մենք սպասում ենք հիմնադրամի աուդիտորական եզրակացությանը, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց Հիմնադրամի կողմից Կառավարությանը տրամադրված գումարների յուրացման վերաբերյալ։ Ներկայացված տեղեկությունները վերաբերում են մի քանի էպիզոդներով փողերի յուրացմանը։ Մենք փորձել ենք ի մի բերել հրապարակված կոռուպցիոն սխեմաները, որոնց մասին արդեն տեւական ժամանակ է ահազանգում են լրատվամիջոցները, սակայն համառորեն լռում են իրավապահները.

1. Առաջին տեղեկությունը վերաբերում է ուռճացված գներով զրահաբաճկոնների ձեռք բերմանը։ Համաձայն շրջանառվող լուրերի պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլարով։ Բազմաթիվ հարցումները, որոնց միջոցով փորձ է արվել Կառավարությունից ստանալ տեղեկության հաստատում կամ հերքում, մնացել են անխատասխան, քանի որ Կառավարությունը հղում անելով Գնումների մասին օրենքին հրաժարվել է որեւէ սպառիչ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Պաշտպանության նախարարությունը եւս, ի պատասխան հարցումների, առայժմ որեւէ տեղեկատվություն չի տրամադրել։

2. Գումարների յուրացման մյուս մեխանիզմը, որ շրջանառվում է լրատվամիջոցներում, վերաբերում է շուրջ տասը միլիոն դոլար գումարի գնումների կազմակերպմանը, որի համար տեղի է ունեցել գումարի կանխիկացում, իսկ ապրանքների մատակարարում այդպես էլ տեղի չի ունեցել։ Այս գումարի մի հատվածը տրամադրվել է սաղավարտների եւ զրահաբաճկոնների ձեռք բերման գործարքի համար։ Որոշվել է գործարքը անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնելու ճանապարհով։ Այստեղ շրջանառվում են Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի,  Հայկ Սարգսյանի եւ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի անունները։ Սաղավարտների եւ զրահաբաճկոնների գնումը եւ մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել հասցնել ավարտին, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնացել է առանձին իշխանավորների մոտ։

3. Կոռուպցիոն երրորդ դրվագը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնություններին։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների մշակվել է սխեմա, որի միջոցով օգնությունները այդպես էլ չեն հասել հասցեատերերին։ Մասնավորապես, ռուսաստանաբնակ մեր որոշ հայրենակիցների համոզել են, որ ճիշտ կլինի Հայաստան օգնությունները ուղղարկվեն պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով։ Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ իրերը Վրաստանի սահմանով հեշտությամբ անցկացնելու համար առավել նպատակահարմար կլինի իրերը ձեւակերպել պատգամավորի անունով, քանի որ վրացիները իբր խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար։ Արդյունքում օգնության համար ուղարկված ապրանքները այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։

Սրանք կոռուպցիոն լուրջ հանցանքներ են. սա էլ կորոնավիրուսի պայմաններում փողոցները ախտահանելու անվան տակ արված չարաշահումներ չեն։ Այս տեղեկությունները պետք է իրավապահների կողմից մանրամասն քննության առարկա դառնան՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ իրավական առումով գործել են կոռուպցիոն լուրջ սխեմաներ եւ յուրացվել են պետբյուջեի գումարներ եւ որպես օգնություն ուղարկված ապրանքներ, այլ նաեւ այն պատճառով, որ այս գործողություններում առկա է բարոյական բաղադրիչ՝ խոսքը վերաբերում է պատերազմի կարիքների համար տրամադրված գումարներին եւ իրերին»։

Իմ Ձայնը

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին