Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր քաղաք է ստեղծում Տեխասում: Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
Նա գրել է. «Ստեղծում եմ Սթարբեյզ քաղաքը, Տեխաս»:
Հայտնի է, որ այս քաղաքի տարածքը շատ ավելի մեծ կլինի քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է SpaceX տիեզերագնացը: Բացի այդ, Սթարբեյզում շներին «շատ լավ» կվերաբերվեն: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ 2020թ. վերջին Մասկը Կալիֆոռնիայից Տեխաս է տեղափոխվել:
Ավելի վաղ ձեռնարկատերը հայտարարել էր իր ողջ ունեցվածքը վաճառելու պատրաստակամության մասին՝ Մարսի վրա քաղաք կառուցելու համար:
Մասկը վստահ է, որ մարդկության համար կարևոր է տիեզերական քաղաքակրթություն և միջմոլորակային տեսակ դառնալ:
«Մարսի վրա քաղաք կառուցելու համար շատ ռեսուրսներ կպահանջվեն ս», - նշել է նա: