Պեպ Գվարդիոլայի սաներն այս անգամ էլ առավելության հասան Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։
Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լեանդեր Դենդոնկերը։ Երկրորդ կեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ Քոնոր Քոդին։
Խաղավերջում «Մանչեսթեր Սիթին» ուժեղացրեց ճնշումը: 80-րդ րոպեին թիմին առաջ մղեց Գաբրիել Ժեզուսը։ Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիյադ Մահրեզը, և վերջում դուբլ ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը: «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 4-1 հաշվով։ Սա 21-րդ անընդմեջ հաղթանակն էր «Մանչեսթեր Սիթիի» համար բոլոր մրցաշարերում։ Գվարդիոլայի սաները միավորների քանակը հասցրեցին 65-ի ու շարունակում են վստահորեն գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։