f

Անկախ

Խաշուկջիի սպանության գործով ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն անհետացել է. CNN


CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝  սաուդացի լրագրող  Ջամալ Խաշուկջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության զեկույցի հրապարակումից անմիջապես հետո հայտնվեց փաստաթղթի նոր  տարբերակ, որում այլևս չներկայացված  չեն  երեք անձանց անուններ, որոնք  ի սկզբանե ենթադրվում էր, որ ներգրավված են հանցագործության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝  այդ անձինք մասնակցել են սպանությանը, հրաման են տվել կամ այլ կերպ   մասնակցել լրագրողի մահվանը:  Ներկայացվել են  հետևյալ անունները. Աբդուլլա Մուհամեդ Ալհոերինի, Յասիր Խալիդ Ալսալեմ և Իբրահիմ ալ-Սալիմ:

Սաուդյան Արաբիայի ներքին հետախուզական աշխատանքին ծանոթ աղբյուրի խոսքերով՝ Ալհորինին գեներալ Աբդուլազիզ բին Մուհամեդ ալ-Հոուրեյնիի եղբայրն է ՝ նախարար, որը ղեկավարում է Պետական ​​անվտանգության  գերատեսչությունը: Թագավորության զեկույցներում Աբդուլլահ Մուհամմեդ Ալհորինին նշված է որպես ահաբեկչության դեմ պայքարում պետական ​​անվտանգության պետի օգնական:

ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակի տնօրենը չի մանրամասնել, թե ինչու են այդ անունները հայտնվել առաջին ցուցակում: Ազգային հետախուզության գրասենյակի տնօրենի խոսնակը նշել է, որ  այդ  անուններն ի սկզբանե չպետք է լինեին ցուցակում:

Ավելի վաղ Սպիտակ տունը գնահատել էր Սաուդյան Արաբիայի  արքայազն  և թագավորության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, որը կասկածվում է Խաշուկջիի սպանության մեջ:

 Սաուդցի ազդեցիկ լրագրողն անհետացավ Ստամբուլում 2018 թ. հոկտեմբերի 2-ին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը խոստովանել է լրագրողի մահը: Քննությունն ավարտելուց հետո 21 մարդ բերման է ենթարկվել, նրանցից 11-ին մեղադրանք է առաջադրվել, իսկ սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը պահանջել է մահապատիժ: Դատարանի որոշմամբ հինգ անձինք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, վեցերորդ մեղադրյաը ՝ 10 տարվա ազատազրկման, ևս երկուսը ՝ յոթ տարվա:

Աշխարհում ԱՄՆ Սաուդյան Արաբիա Ջամալ Խաշուկջի

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին