f

Անկախ

«Հեռացեք, ձեր ժամանակը սպառված է». Միջազգային «Լազարյան ակումբը» կոչ է անում Նիկոլ Փաշինյանին ընդունել միակ ճիշտ որոշումը


Միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի ուղերձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի լարման կապակցությամբ

Հայաստանի՛ քաղաքացիներ

Հայաստանի Հանրապետությունը, որ նոր-նոր է վերապրել իր պատմության մեջ ծանրագույն պարտությունը, նոր փորձության առջև է, որից կախված է իր լինել-չլինելը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության մնալու իր ձգտման մեջ անցել է թույլատրելիի բոլոր սահմանները և երկիրը հրում է քաղաքացիական պատերազմի: Պարտվածի համար ձախողման  մեղավորները բոլորն են՝ սկսած ռուսական «Իսկանդերներից» մինչև շարքերում մնացած հայ զինվորականները: Բացի իրենից:

Փաշինյանի շահումը նման իրավիճակից կհանգեցնի դեմագոգի դիկտատուրայի՝ սեփական նպատակներով շահարկելով սոցիալական ցանցերի մտացածին իրականությունը: Ինչպես արդեն ապացուցել են Փաշինյանի իշխանության եղած տարիները, նա որևէ այլ բանի ընդունակ չէ: Կնշանակի հայ ժողովրդից՝ ձեզնից՝ Հայաստանի քաղաքացիներից խլում են երկիրն ու ապագան:

«Լազարյան ակումբը» միավորում է Հայաստանի, Ռուսաստանի և ռուս-հայկական  հարաբերությունների ճակատագրի առումով ոչ անտարբեր քաղաքացիների երկու պետություններից: Աջակցելով Ռուսաստանին դաշնակից Հայաստանին ամենածանր ժամանակներում՝ մենք միշտ առաջնորդվել ենք հայ ժողովրդի՝ իր ներքին գործերն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքի հարգանքով: Մենք հաստատում ենք, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է: Բայց ներքին գործերին չմիջամտելը մանթրա չէ, որ քողարկում է անտարբերությունը երկրի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Հատկապես արդեն Թուրքիայի և այլ երկրների հնչեցրած հայտարարություններից հետո ի պաշտպանություն Հայաստանի իշխանությունների, որոնք հեղինակազրկել են իրենք իրենց:

Հայաստանի քաղաքացիներն ընտրության առջև են և այդ ընտրությունը պետք է կատարվի:

Մենք դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե ձեր մեջ մնացել է գոնե մի կաթիլ պատասխանատվություն հանրապետության ճակատագրի համար, որին դուք երդվել եք, ընդունեք միակ ճիշտ որոշումը: Հնարավորություն տվեք վստահությունը չկորցրած մարդկանց հաղթահարելու ձեր իսկ ստեղծած քաոսը: Հեռացեք, ձեր ժամանակը սպառված է:

Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» խորհուրդ

1 մարտի 2021 թ.

քաղաքական «Լազարյան ակումբ» հայտարարություն Հրաժարականի պահանջ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին